«Հակամարմիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2), ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Հակամարմիններ'''(իմունոգլոբուլիններ(Ig)), [[արյան շիճուկ]]ում գտնվող սպեցիֆիկ ճանաչման Y-ի ձև ունեցող [[սպիտակուց]]ներ, որոնք կազմում են ադապտիվ(սպեցիֆիկ) իմուն պատասխանի մի մասը և օգտագործվում են իմուն համակարգի կողմից ճանաչելու և չեզոքացնելու համար օտարածին մասնիկները, օրինակ մարդու օրգանիզմ թափանցած [[բակտերիա]]ներ, [[վիրուս]]ներ, սպիտակուցային տոքսիններ և այլ [[հակածին]]ներ։ Հակամարմինները հանդիսանում են հումորալ իմունիտետի գլխավոր գործոնները։ Կապվելով բակտերիաների կամ վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը կամ չեզոքացնում արտադրած թունավոր նյութերը ([[տոքսին]]ներ)։ Հակամարմիններն իրականացնում են երկու ֆունկցիա՝ հակածին կապող և էֆեկտոր(առաջացնում են իմուն պատասխանի այս կամ այն տեսակը, օրինակ ակտիվացնում են [[կոմպլեմենտի համակարգ]]ը դասական ուղիով)։
Հակամարմինները սինթեզվում են [[պլազմատիկ բջիջներ]]ի կողմից, որոնք անտիգենի ներկայությանն ի պատասխան ձևափոխված В-լիմֆոցիտներն են։ Յուրաքանչյուր հակածնի համար ձևավորվում է իր համար մասնագիտացված պլազմատիկ բջիջ, որը սինթեզում է սպեցիֆիկ հակամարմիններ։ Հակամարմինները հակածնին ճանաչում են կապվելով որոշակի [[էպիտոպ]]ի՝ հակածնի բնորոշ մակերեսային ֆրագմենտի կամ գծային ամինաթթվային շղթայի հետ։