«Պտղոմեոս II Եղբայրասեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==))
'''Պտղոմեոս II Եղբայրասեր''' (<small>[[հունարեն]]</small>` Πτολεμαῖος Φιλάδελφος ''Պտոլեմայոս Փիլադելփոս'', <small>մ.թ.ա.</small>309-246), հելլենիստական [[Եգիպտոս]]ի արքա [[մ.թ.ա. 283]]-[[մ.թ.ա. 246|246]] թթ., [[Պտղոմեոս I Սոտեր]]ի որդին։ Հռչակվել էր որպես գիտությունների և արվեստների սիրող և հովանավորող։ Նրա օրոք է հիմնադրվել [[Ալեքսանդրիայի գրադարան]]ը։ Հիշատակվում է հայ պատմիչների երկերում։ Մովսես Խորենացին նրա մասին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»<ref>Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, I, Բ</ref>։
 
== ԾագումըԾագում ==
[[Պատկեր:Egyptian - Head of Ptolemy II - Walters 22109.jpg|մինի|Հին եգիպտական արվեստի ավանդական կանոններով արված Պտղոմեոս II-ի [[գրանիտ]]ե կիսանդրին։]]
Պտղոմեոս II-ի հայրը եղել է [[Պտղոմեոսներ]]ի հարստության հիմնադիր [[Պտղոմեոս I Սոտեր]]ը, մայրը՝ Բերենիկեն։ Նա հոր կրտսեր որդին էր և ունեցել է երկու կիսահարազատ եղբայր՝ Պտղոմեոս Կարավնոս և Մելեագրոս անուններով, վերջինս եղել է Մակեդոնիայի արքա։ Նրանք երկուսով սպանվել են մ.թ.ա. 3-րդ դարում գալլերի Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Պտղոմեոսն սկզբում ամուսնացած է եղել [[Թրակիա]]յի թագավոր Լիսիմաքոսի դուստր Արսինոեի հետ, ով նրա օրինական երեք երեխաների մայրն էր։ <br />