«Անարխա-ֆեմինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==)
Տող 5.
Չնայած տարածված կարծիքներին, որոնք ասոցացնում են այն [[ռադիկալ ֆեմինիզմ]]ի հետ, անարխա-ֆեմինիզմը անպայմանորեն ռազմատենչ չէ։ Այն բնութագրվում է որպես հակաավտորիտար, հակակապիտալիստական, բռնությանը դեմ փիլիսոփայություն, որի նպատակն է ստեղծել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև։ Անարխա-ֆեմինիզմ տերմինը ենթադրում է կանանց սոցիալական ազատություն և անկախություն՝ առանց այլ խմբերից կամ ճամբարներից կախվածություն ունենալու։
 
== ԾագումըԾագում ==
[[Միխայիլ Բակունին]]ը ընդդիմախոսում էր պատրիարխիային և նրան, թե ինչպես է օրենքը «ենթարկում կանանց տղամարդու բացարձակ գերիշխանությանը»։ Նա պնդում էր, որ․ «հավասար իրավունքները պիտի պատկանենց կանանց և տղամարդկանց», որպեսզի կանայք կարողանային․ «դառնալ անկախ և ազատ կառուցելու կյանքի սեփական ուղին»։ Բակունինը կանխատեսում էր «ավտորիտար իրավական ընտանիքի» ավարտը և «կանանց լիարժեք սեռական ազատությունը»։<ref name="Anarchist FAQ 2008">An Anarchist FAQ. What is Anarcha-Feminism? Archived September 22, 2008, at the Wayback Machine.</ref> Պրուդոնը, մյուս կողմից, դիտում էր ընտանիքը որպես հասարակության և բարոյականության հիմնական միավորը և հավատում էր, որ կանայք ունեն ընտանիքում իրենց ավանդական դերն իրականացնելու պարտականություն։<ref>Broude, N. and M. Garrard (1992). The Expanding Discourse: Feminism And Art History. p. 303. Westview Press. ISBN 978-0-06-430207-4</ref><ref>An Anarchist FAQ (14/17): Section 3 – The Anarchist Library</ref>
1860-ական թվականներից սկսած՝ անարխիզմի՝ կապիտալիզմի և պետության ռադիկալ քննադատությունը համադրվում էր հայրիշխանության քննադատության հետ։ Անարխա-ֆեմինիսնտերը, հետևաբար, սկսում են այն դրույթից, որ ժամանակակից հասարակությունը կառավարվում է տղամարդկանց կողմից։ Այնպիսի ավտորիտար արժեքներն ու վարքը, ինչպես գերիշխանությունը, շահագործումը, ագրեսսիան, մրցակցությունը և այլն, անբաժանելի են հիերարխիկ քաղաքակրթություններից և դիտվում են որպես «առնական»։ Ի հակադրություն դրա՝ ոչ ավտորիտար վարքն ու արժեքները, ինչպես համագործակցությունը, փոխօգնությունը, կարեկցությունը և զգայունությունը դիտվում են որպես «կանացի» և չեն գնահատվում։ Հետևաբար, անարխա-ֆեմինիստները առաջ են քաշում ոչ ավտորիտար, անարխիստական հասարակության գաղափարը։ Նրանք հղվում են մի հասարակության կառուցմանը, որը հիմնված է փոխօգնության, համագործակցության վրա, այսինքն՝ «հասարակության կանացիացմանը»։<ref name="Anarchist FAQ 2008"/>