«Լազարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==)
Տող 3.
'''Լազարյաններ''' (''Ղազարյաններ, Աղազարյաններ, Եղիազարյաններ, Լազարևներ''), հայ ազնվականների տոհմ է [[Ռուսաստան]]ում։ Ծագումով [[Նախիջևան]]ի գավառի [[Դաշտ]] գյուղից։
 
== ԾագումըԾագում ==
Տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոջա Մանուկը [[1605]] թ. գաղթել է [[Սպահան]], իսկ [[1656]] թվականից հաստատվել [[Նոր Ջուղա]]յի Դաշտ թաղամասում։ Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյանները առևտրական կապեր են ունեցել [[Ռուսաստան]]ի հետ և մեծ դեր են խաղացել [[Պարսկաստան]]ի պետական կյանքում։ [[Ռուսաստանու]]մ Լազարյանների նախահայր և տոհմի հիմնադիր [[Աղազար Նազարեթի Լազարյան|Ա. Լազարյան]]ը [[1747]] թ. իր եղբայրներ և գործնկերներ՝ Հարությունի և Մանուկի հետ հաստատվել է [[Աստրախան]]ում, իսկ [[1749]] թվականից տեղափոխվել [[Մոսկվա]]։ [[Ռուսաստան]]ում Լազարյանները գնել են կալվածքներ, գործարաններ, աղահանքեր, կառուցել Կիզելի, Պալաչինոյի գործարանները։ Դարձել են [[Ռուսաստան]]ի մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից։ [[1774]] թ. Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Մոտ կանգնած լինելով ռուսական արքունիքին Լազարյանները մեծապես նպաստել են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը և ձգտել [[Ռուսաստան]]ի օգնությամբ [[Հայաստան]]ի ազատագրմանը։ [[1871]] թ. Խաչատուր և Եղիազար Լազարյանների մահվամբ հանգավ տոհմի արական ճյուղը։ [[1873]] թ. հատուկ հրամանով Լազարյանների ազգանունը փոխանցվում է [[Խաչատուր Լազարյան]]ի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ Սեմյոն Դավիթի Աբամելիքին, որով և Աբամելիքները սկսում են կոչվել Աբամելիք-Լազարևներ։ Սակայն [[Սիմեոն Աբամելիք–Լազարև|Սեմյոն Սեմյոնի Աբամելիք-Լազարևի]] ([[1851]]-[[1916]]) մահվամբ հանգավ նաև Աբամելիք-Լազարևների տոհմը։