«Կլաուստրոֆոբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (7), ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Կլաուստրոֆոբիա''' ({{lang-la|''claustrum''}}` «փակ տարածք» և {{lang-grc|φόβος}}` վախ), վախ փակ տարածությունից։ [[Ֆոբիա]]յի ամենատարածված տեսակներից է։ Կլաուստրոֆոբիա ունեցող մարդը հիմնականում վախենում է նեղ տարածությունից, այն պաշտպանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կյանքին սպառնացող պայմաններում։ Կլաուստրոֆոբիան նոպայաձև բնույթ ունի և առաջանում է փակ տարածքներում և մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվում, և մարդը կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի, շնչահեղձության զգացում: Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը: Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և ուշագնացության վիճակ։