«Ալյանց Արենա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
|դաշտի չափսեր= 105 x 70 մ
}}
'''Ալյանց Արենա''' ({{lang-de|Allianz Arena}})<ref>[http://www.forvo.com/word/allianz_arena/#de How to pronounce Allianz Arena in German] — Forvo</ref>, ֆուտբոլային մարզադաշտ [[Մյունխեն]]ի հյուսիսում։ Ստադիոնի տարողունակությունը կազմում է 75 000 հանդիսատես՝ ներառյալ 2152 բիզնես տեղերը, 1374 բարձրակարգ տեղերը և 227 տեղերը՝ անվասայլակով մարդկանց համար։ Միջազգային հանդիպումների ժամանակ մարզադաշտի տարողունակությունը նվազում է՝ դառնալով 70 000։ 2005/06 մրցաշրջանից Ալյանց Արենա մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում մյունխենյան ակումբ՝ «[[Բավարիա Մյունխեն|Բավարիան»]]» և «[[Մյունխեն 1860]]»-ը։ Բացի այդ մարզադաշտում են անցկացվել [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006|2006 թվականի աշխարհի առաջնության խաղերը]] և [[Չեմպիոնների Լիգա 2011-2012|2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգալիգայի]]յի եզրափակիչը<ref>[http://www.uefa.com/uefachampionsleague/season=2012/final/ 2012 final: Fußball Arena München]. uefa.com</ref>։ Սկզբնական շրջանում մարզադաշտը 2 ակումբների տնօրինության տակ էր, սակայն Բավարիան ձեռք բերեց Մյունխեն 1860-ի մի մասը և դարձավ մարզադաշտի միակ սեփականատերը։
 
== Մարզադաշտի տեխնիկական հնարավորություններ ==
Մարզադաշտը գտնվում է [[Մյունխեն]]ի հարավում՝ Շվաբինգ Ֆրայման ({{lang-de| Schwabing-Freimann}}) շրջանում։ 2006 թվականի հունվարի 16-ին իշխանությունները հաստատեցին մարզադաշտը ընդարձակել՝ դարձնելով 69 901 տեղ, որպեսզի [[Բունդեսլիգա]]յի և [[Գերմանիայի գավաթ]]ի խաղերին առանց մամուլի բազմաքանակ ներկայացուցիչների տեղավորի 69 000 հանդիսատես։ [[Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգալիգայի]]յի, [[ՈՒԵՖԱ գավաթ]]ի, ինչպես նաև միջազգային հանդիպումներին տարողունակությունը մնաց 66 000 հանդիսատես։ Բոլոր տեղերը գտնվում են ծածկի տակ։
 
Ալյանց Արենան 106 օթյակ ունի՝ 1374 տեղով։ Բացի այդ մարզադաշտում կա 2 մանկապարտեզ, «LEGO աշխարհ» և Բավարիայի ակումբային խանութ՝ 800 մ² տարածքով։ Այս ամենը գտնվում է մարզադաշտի ներսում, որտեղ նախապես գտնվում էր նաև Մյունխեն 1860-ի ատրիբուտների խանութը և Medion, Deutsche Telekom և Audi ընկերությունների ցուցահանդեսային տեղերը։ 2012 թվականին այս վայրում բացվեց «Բավարիայի պատմության աշխարհը» թանգարանը<ref>[http://www.fcbayern.telekom.de/de/aktuell/news/2011/29345.php Die FC Bayern Erlebniswelt eröffnet im Mai 2012]. fcbayern.telekom.de (30.08.2011)</ref>։ Դրսի կողմից մարզադաշտին կցված են բազմաթիվ կիոսկներ՝ երկրպագուների համար։ 6500 մ² տարածքի վրա են գտնվում սննդի բազում կետեր։ Մարզադաշտի 4 հարկանի ավտոկայանատեղին՝ նախատեսված 9800 ավտոմեքենայի համար, հանդիսանում է [[Եվրոպա]]յի ամենամեծ ավտոկայանատեղիներից մեկը։ Արենայից հյուսիս և հարավ կա ևս 350 ավտոկայանատեղի, որոնք նախատեսված են երկրպագուների ավտոբուսների համար։ Տոմսերը վաճառվում են մարզադաշտի 54 տոմսարկղերում։
Տող 18.
Ալյանց Արենան իր ձևի համար հաճախ են անվանում «փչովի նավակ» ({{lang-de|Schlauchboot}}), «ավտոմեքենայի անվադող» ({{lang-de|Autoreifen}}), «օդային բարձ» ({{lang-de|Luftkissen}})։
 
Ճակատը և տանիքը բաղկացած է 2760 բարձից, որոնք լցվում են չոր օդով․ ճնշումը դրանց մեջ կազմում է 3,5 հեկտոպասկալ։ Էթիլֆլուորէթիլենի հաստությունը, որոնցից պատրաստված են բարձերը, 0.2 մմ է։ Յուրաքանչյուր բարձ առանձին կարող է գունավորվել կարմիր, կապույտ և սպիտակ գույներով և նրանց երանգներով։ Երբ մարզադաշտում խաղում է տնային թիմերից մեկը, այն գունավորվում է տվյալ թիմի գույներով (Բավարիայի ժամանակ՝ կարմիր, Մյունխեն 1860-ի ժամանակ՝ կապույտ), իսկ եթե մարզադաշտում խաղում է [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիայի հավաքականհավաքականը]]ը, բարձերը «սպիտակում» են։ Լուսավորման 1 ժամի արժեքը կազմում է մոտ 50 եվրո։ Լուսավորությունն այնքան ուժեղ է, որ Ալյանց Արենան պարզ գիշերներին երևում է նույնիսկ ավստրիական լեռներից, այսինքն՝ մոտ 75 կմ հեռավորությունից։ Տանիքի տակ տեղակայված են փոքրիկ վարագույրներ, որոնք խաղի ժամանակ կարելի է փակել՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։
 
Ոստիկանության տվյալներով՝ արենայի գունավորման հաճախակի փոփոխության պատճառով օրական ավտովթարների քանակն աճել է 10-ով։ Այդ պատճառով գունավորումը թույլ է տրվում փոխել միայն երեկոյան և միայն կես ժամը մեկ (արգելված են նաև կարմիր-կապույտ կամ կապույտ-սպիտակ գունային կոմբինացիաները)։