«Ալեքսանդր Շիրվանզադե»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 7.
Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։
Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «[[Մշակ (թերթ)|Մշակ»]]
1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «[https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80 Խնամատար]» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «[https://hy.wikisource.org/wiki/%D5%86%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BDg Նամուս]» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ [[1886]]-[[1891]] թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «[[Ֆաթման և Ասադը]]» ([[1888]]), «[[Տասնուհինգ տարի անց]]» ([[1890]]) նովելները, «[https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B6 Արամբին]» ([[1888]]), «[[Զուր հույսեր]]» ([[1890]]) վեպերը։
Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է [[1890]]-ական թվականներին և [[1905]] թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ [[1893]] թվականին լույս է տեսել «[[Արսեն Դիմաքսյան]]» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, [[1896]] թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «[[Կրակ (վիպակ)|Կրակ»]]
Արևմտահայերի [[1895]]-[[1896]] թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել [[Թիֆլիսի Մետեխի բանտ]]ը։
«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «[[Քաոս (վեպ)|Քաոս»]]
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։
[[Պատկեր:Գերեզման՝ Ալեքսանդր Շիրվանզադեի.jpg|մինի|Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
[[1898]] թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «[[Մելանիա]]» ([[1899]]), «[[Արտիստը (վիպակ)|Արտիստը»]]
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, [[Սիրանուշ]]ի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]] դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «[[Պատվի համար (դրամա)|Պատվի համար»]]
[[1905]]-[[1910]] թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։
Տող 27.
[[1919]] թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ [[1926]] թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։
Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «[[Նամուս (ֆիլմ)|Նամուս»]]
== Միջադեպ Զորավար Անդրանիկի հետ ==
[[Պատկեր:Շիրվանզադե5.JPG|մինի|[[Ալեքսանդր Շիրվանզադեի կիսանդրի (Երևան)|Շիրվանզադեի կիսանդրին]] [[Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց|համանուն դպրոցի]] բակում]]
1917 թվականին, Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան [[Զորավար Անդրանիկ]]ն ու նշանավոր գրող [[Վահան Թոթովենց]]ը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամ [[Ռոստոմ]]ը առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց Շիրվանզադեի խոսքերը ուղղված Զորավարին. -Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…- Դրան իսկույն հետևեց Անդրանիկի ապտակը և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ Շուտով Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան՝ նշանավոր դերասան [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես
== Գրականություն Շիրվանզադեի ու նրա ստեղծագործության մասին ==
|