«Ալեքսանդր Լիտվինենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Ռուսաստանի Դաշնությունում +Ռուսաստանում)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 35.
'''Ալեքսանդր Վալտերովիչ Լիտվինենկո''' ({{lang-ru|''Александр Вальтерович Литвиненко''}}, [[օգոստոսի 30]], [[1962]] — [[նոյեմբերի 23]], [[2006]]), փախստականի վիճակում հայտնված [[Ռուսներ|ռուս]] նախկին սպա, պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե]]ի (ԿԳԲ), այնուհետև՝ [[ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայություն|ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության]] (ՖՍԿ) և [[Անվտանգության դաշնային ծառայություն|ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության]] (ՖՍԲ) աշխատակից<ref name="armen">{{cite web|url=http://armenkochinyan.blogspot.com/2012/08/blog-post_1979.html|title=Լիտվինենկոյի սպանությունը|last=Քոչինյան|first=Արմեն|date=օգոստոսի 29, 2012|publisher=|accessdate=}}</ref>, կազմակերպված հանցագործության դեմ հատուկ պայքարի խմբի անդամ։ Սպայական տարիներին կատարած աշխատանքների և վտանգ ներկայացնող հանցագործներին վնասազերծելու համար արժանացել է մի շարք պարգևների<ref name="armen" />։ Եղել է [[Ռուսաստան]]ում գործող ռեժիմի և հատկապես [[Վլադիմիր Պուտին]]ի քննադատողներից<ref name="obituary" /><ref name="obituary">[http://www.independent.co.uk/news/obituaries/alexander-litvinenko-425720.html «Ալեքսանդր Լիտվինենկո՝ քաղաքական այլախոհի վերածված ԿԳԲ գաղտնի գործակալ, ով բարձրացրեց ռուսական անվտանգության ծառայությունների խուփը»]. // ''«[[The Independent]]»'', նոյեմբերի 25, 2006 {{ref-en}}</ref><ref>[http://www.lenta.ru/lib/14166924/ Լիտվինենկո, Ալեքսանդր], «Lenta.ru» {{ref-ru}}</ref>։
 
[[1998]] թվականի [[նոյեմբեր]]ին, ՖՍԲ-ի մի շարք համախոհ սպաների հետ հրապարակայնորեն հայտարարել է, որ վերադաս անձինք մեկ տարի առաջ բանավոր հրամայել էին սպանել ռուս [[օլիգարխ]] [[Բորիս Բերեզովսկի|Բորիս ԲերեզովսկուԲերեզովսկուն]]ն։։ Կատարած հայտարարություններից հետո նախագահ Պուտինի հրամանով թիմակիցների հետ միասին հեռացվել է ՖՍԲ-ի շարքերից։ [[1999]] թվականի [[մարտ]]ին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է, սակայն ապացույցների բացակայության պատճառով ազատվել [[կալանք]]ից նույն տարվա [[նոյեմբեր]] ամսին, սակայն րոպեներ անց կրկին ձերբակալվել և կալանքի տակ մնացել մինչև [[2000]] թվականը։ Քրեական հետապնդումների պատճառով ընտանյոք հանդերձ փախել է [[Մեծ Բրիտանիա]]՝ տեղական իշխանությունների կողմից [[2001]] թվականին ստանալով քաղաքական ապաստան։ Լոնդոնում աշխատել է որպես լրագրող, հեղինակել աշխատություններ, ինչպես նաև խորհրդատվական գործունեություն ծավալել բրիտանական հետախուզական բյորուներում։
 
[[Լոնդոն]]ում բնակվելու տարիներին հեղինակել է «ՖՍԲ-ն պայթեցնում է Ռուսաստանը» ({{lang-ru|''ФСБ взрывает Россию''}}, Յուրի Ֆելշտինսկու հետ) և «Լյուբյանկայի հանցագործ խմբավորում» ({{lang-ru|''Лубянская преступная группировка''}}) գրքերը, որոնցում քննադատում է ռուսական հատուկ ծառայություններին՝ [[1999]] թվականի [[Մոսկվա]]յի [[Մոսկվայի բնակելի շենքերի պայթյուններ|բնակելի շենքերի պայթյուններպայթյունները]]ը կազմակերպելու և մի շարք այլ ահաբեկչական գործողությունների մեջ, որոնք ըստ Լիտվինենկոյի կապված էին Պուտինին իշխանության բերելու հետ։ Լիտվինենկոն մեղադրում էր նաև [[Վլադիմիր Պուտին|ՊուտինՊուտինին]]ին ռուս լրագրողուհի [[Աննա Պոլիտկովսկայա]]յի սպանությունը կազմակերպելու մեջ<ref name="Ա1+">{{cite news|url=http://www.a1plus.am/16065.html|date=նոյեմբերի 26, 2006|title=Թունավորված Լիտվինենկոն խոսում էր նաև «Հոկտեմբերի 27»-ի մասին|publisher=«[[Ա1+]]»|accessdate=}}</ref>։ [[2005]] թվականին ադրբեջանական «Ռեալնի Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում [[Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն|Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության]] կազմակերպան մեջ մեղադրել է ՌԴ հատուկ ծառայություններին և մասնավորապես՝ [[Գլխավոր հետախուզական վարչություն|Գլխավոր հետախուզական վարչությանվարչությանը]]ը (ԳՌՈւ)<ref name="armen" /><ref name="hayeli" /><ref name="1in">{{cite web|url=http://www.1in.am/39358.html|title=Օպերացիան կոչվում էր «????» (տեսանյութ)|last=Սարոյան|first=Սարո|date=հոկտեմբերի 26, 2010|publisher=«1in.am»|accessdate=}}</ref>։
 
[[2006]] թվականի [[նոյեմբերի 1]]-ին Լիտվինենկոյի առողջական վիճակը խիստ վատթարանում է։ Հոսպիտալացվելուց և բժշկական ախտորոշումից հետո պարզ է դառնում, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում-210 [[Ռադիացիա|ռադիոակիվ]] նյութով<ref name="armen" /><ref name=hayeli>{{cite news|url=http://hayeli.am/article/249574|date=Մարտի 21, 2008|title=Բերեզովսկին, Լիտվինենկոն եւ Հոկտեմբերի 27-ը|publisher=«Հայելի ակումբ»|accessdate=հունիսի 7, 2015|last=Դավթյան|first=Էդիտա|quote=եթե պոլոնիում-210-ն ընկնում է մարդու օրգանիզմ՝ ներարկման կամ ինհալյացիայի ճանապարհով, ապա ախտահարում է անխտիր բոլոր օրգանները։ Պոլոնիում-210-ի 50-90%-ը մարդու օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով։ Մնացած 10-50%-ը թափանցում է արյան մեջ եւ տարածվում ողջ մարմնով` հիմնականում խտանալով փայծախում, երիկամներում եւ լյարդում}}</ref>։ Ի վերջո, [[նոյեմբերի 23]]-ին Լիտվինենկոն կնքում է [[մահ]]կանացուն՝ դառնալով բժշկությանը հայտնի պոլոնիում-210-ով թունավորված սուր ճառագայթային համախտանիշի առաջին զոհը<ref>[http://www.guinnessworldrecords.com/world-records/first-murder-by-radiation «Առաջին սպանությունը ռադիացիայի միջոցով»]</ref>։ Լիտվինենկոյի թունավորման և մահվան վերաբերյալ առաջ են քաշվել մի շարք վարկածներ. ըստ բրիտանական հետաքննության, Լիտվինենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալ էր համարվում Ռուսաստանի դաշնային պաշտպանության ծառայության սպա Անդրեյ Լուգովոյը։ Հետաքննության նպատակով Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Լուգովոյին, ինչը հակասում էր Ռուսաստանի սահմանդարությանը, որն ուղղակիրեն արգելում է Ռուսաստանի քաղաքացու հանձնումն այլ պետության՝ առանց Ռուսաստանին գործի առընչությամբ որևէ վկայություն տրամադրելուն։ Արտահանձնումը մերժելուց հետո, երկրների միջև տեղի է ունենում հարաբերությունների սառեցում։