«Մխիթար Այրիվանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: en:Mekhitar of Ariyank
չ Ռոբոտը փոփոխում է․: en:Mekhitar of Ayrivank; cosmetic changes
Տող 1.
'''Մխիթար Այրիվանեցի''' (1230/35, Երևան– 1297/1300, Այրիվանք, թաղված է իր ճգնարան-քարայրի շեմին), մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան:
 
== Կյանքը և գործունեությունը ==
1265–75-ին Խոր վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»: Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաμար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները: Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում: 1277–79-ին որպես
«Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները: Մինչև 1289-ը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը: 1289-ին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կա-
ռուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը:
Տող 8.
Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է [[Պատարագամատույց]], [[Հայսմավուրք]], [[Մաշտոց եկեղեցածիսական ժողովածու]]ների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253–73 թթ)գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները: Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը:
 
1280-ական թթ. սկսվել է Մխիթար Այրիվանեցի գիտա-մանկավարժական և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը: Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնական կենտրոնը՝ «Այրիվանաց մեծ ուխտը»: Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է Մխիթար Այրիվանեցու կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաμան. առարկաների դասա
վանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը, որը գիտական աշխարհում հայտնի է
«Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուների: Այրիվանքում 1283-ին ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է [[Ճառընտիր]] անունով): 2000 մեծադիր էջերից μաղկացած փիլիսոփայական, աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Մատենադարան, ձեռ.դ 1500) իր կառուցվածքով ու բովանդակությամբ եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխ. գրական հուշարձանների շարքում:
Տող 21.
Մխիթար Այրիվանեցին աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավոր. գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը: Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել: Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում:
 
== Գրականություն ==
Մխիթար Այրիվանեցի (Կյանքն ու ստեղծագործությունը) / Է.Հ. Հարությունյան; Պատ. խմբ.՝ Ա.Շ. Մնացականյան; Մատենադարան. ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ին-տ., Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1985. - 240 էջ աղս.
 
== Արտաքին հղումներ ==
[http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]
 
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
 
[[en:Mekhitar of AriyankAyrivank]]
[[fr:Mkhitar d'Ayrivank]]
[[ru:Мхитар Айриванеци]]