«Ցիտոպլազմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կառուցվածքը *== +== Կառուցվածք ==)
Տող 5.
Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն [[1830]] թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է [[հունարեն]] «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։<ref name="ReferenceA"/>
 
== ԿառուցվածքըԿառուցվածք ==
Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ [[գլիցերին]]ին։ Կազմված է մեմբրաններից և [[օրգանոիդներ]]ից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։<ref name="ReferenceB">Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 108-110</ref><ref name="ReferenceC">Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21</ref>