«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ի...)
 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում:
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում:
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում:
1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ: Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը:
1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին: