«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
''Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը'' (նաև ''ՀՀ արտադրական հզորությունների նվազագույն ծախսերով 2006 թվականի զարգացման ծրագիր''), վերլուծական ծրագիր է, որն իրականացվել է 2006 թվականին ՀՀ էներգետիկայի նախարարության պատվերով և [[ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն|ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության]] տեխնիկական աջակցությամբ<ref name="ԱԷԿ">[http://www.ecolur.org/hy/news/nuclear-energy/armenian-nuclear-power-plant-will-be-substituted-by-nuclear-and-not-any-other-powers/446/ ԱԷԿ-ը կփոխարինվի միջուկային, այլ ոչ թե այլ հզորություններով]</ref>, որի գիտական և տեխնիկական խնդիրները մշակել է ԷԳՀԻ-ն:<ref name="խորհրդարան"/>
 
Ծրագրում համապարփակորեն վերլուծվել է [[ՀԱԷԿ]]—ի 2—րդ բլոկի արտադրական հզորությունը փոխարինելու տարբերակներ՝ ներառյալ էներգաարդյունավետության միջոցառումները և ջերմային, վերականգնվող և ատոմային պաշարներ արտադրության համար: Նաև քննարկվել է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ մոտ 4.88 տոկոս սահմանին) և բարձր (տարեկան միջին գնի աճ մոտ 5.63 տոկոս սահմանին) սցենարներ Հայաստանի համար ըստ [[ՌԴ]] արևմտյան սահմանին նախատեսված գները: Ըստ վերջինիս, [[Իրան-Հայաստան գազամուղ]]ը լինելով մրցունակ, անհավանական է էականորեն ավելի ցածր գներ ապահովի քան ՌԴ-ից ստացվող գազի գները:<ref name="ԱԷԿ"/> Ըստ ծրագրի եզրակացության, ՀԱԷԿ—ի 2—րդ բլոկի փոխարինման նվազագույն ծախսերով տարբերակն է [[Նոր միջուկային էներգաբլոկ|ատոմային նոր բլոկը]]:<ref>[http://press.aic.net/?sub=hodv&hodv=20110504_3&flag=am Թե ինչու ատոմակայանի փոխարեն՝ միայն նոր ատոմակայան]</ref>
 
ՀԱԷԿ-ը շարունակելու է շահագործվել մինչև 2016 թվականը, որից հետո հանվելու է շահագործումից: Նաև, շահարգործումից դուրս են գալու Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, քանի որ նրանց տարիքը անցնում է 40-ից 2016 թվականին: Ուստի, Հայաստանը 2016 թվականին կարիք կունենա մոտ 2000 ՄՎտ նոր հզորության:
 
Ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով, Հայաստանը ոչ մի առկա կամ նոր հիդրոէլեկտրակայան հնարավորություն չունի: Ծրագրվում է պետական միջոցներով կառուցել 208 ՄՎտ հզորությամբ մեկ ջերմային էներգաբլոկ: Մեղրիի ծրագրված 140 ՄՎտ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն, դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան:<ref name="ԱԷԿ"/>
 
Ըստ եզրակացության, ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի փոխարինման նվազագույն ծախսերով միակ տարբերակն է [[Նոր միջուկային էներգաբլոկ|ատոմային նոր բլոկը]]<ref>[http://press.aic.net/?sub=hodv&hodv=20110504_3&flag=am Թե ինչու ատոմակայանի փոխարեն՝ միայն նոր ատոմակայան]</ref>, որն ամենավստահելին է առաջնային վառելիքի տեսակների բազմազանության և վառելիքի մատակարարման տեսակետից, ինչպես նաև ապահովում է էներգետիկ անվտանգության ու անկախության, և բնապահպանական անհրաժեշտ մակարդակ:
 
[[Հայաստանի ուրանի հանքավայր|Հայաստանում ուրանի հանքավայրի]] հնարավոր շահագործումը ևս պետք է նկատի առնվի ռեակտորի տիպի ընտրության մեջ:<ref name="ԱԷԿ"/>
 
==Աղբյուրներ==