«Վիքիպեդիա:Խուսափեք տարածված սխալներից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 9.
* '''Բառարանային հոդվածներ'''․ Մենք հարում ենք այն տեսակետին, որ ''[[Վիքիփեդիա:Վիքիփեդիան բառարան չէ|Վիքիփեդիան բառարան չէ]]''։ Ամեն հոդված պետք է նպատակաուղղված լինի ուսուցանելու իրեն վերագրված թեման։ Մաքուր բառարանային սահմանումները պատկանում են մեր քույր նախագծին [[:wikt:|Վիքիբառարան]]։
 
* '''Անպետք հոդվածներ'''․ Նախքան նոր հոդվածի ստեղծումը փորձեք [[Սպասարկող:Որոնել|որոնել]] վերնագիրը, քանի որ նմանատիպ հոդված կարող է արդեն գոյություն ունենալ։ Ենթադրվում է նորը ստեղծելու փոխարեն ավելացնել արդեն գոյություն ունեցող հոդվածի մեջ։ Բանալի բառեր որոնելիս հիշեք, որ հոդվածի վերնագրերը սովորաբար եզակի են, օր․՝ «Ծառ», ոչ թե «Ծառեր»։ Ինչպես նաև հոդվածի վերնագիրը և նման սահմանումները կարելի է Գուգլում որոնել, քանի որ հոդվածները կարող են անհետանալ Վիքիփեդիայի որոնման ժամանակ, բայց գտնվեն Գուգլով, հատկապես այն ժամանակ, երբ Ձեր ընտրած սահմանումը հոդվածում բացակայում է։ Անպետք հոդվածները սովորաբար առաջանում են, երբ մասնակիցը հանդիպում է կարմիր հղումների։ Կարևոր է հիշել, որ որոշ հավանականությամբ հոդվածըհոդվածն արդեն իսկ գոյություն ունի։ Ինչպես նաև, կարմիր հղումով հոդվածը կարող է ջնջված լինել, այդ իսկ պատճառով պետք է նայել [[Սպասարկող:Տեղեկամատյան/delete]] և որոնել ջնջված հոդվածների մասին տեղեկություն։
 
* '''Հոդվածներ, որոնք հանրագիտարանային արժեք ունենալու համար չափազանց կարճ են'''․ Հոդվածը պետք է սահմանի առարկայի նշանակալիությունը և պարունակությունը։ Եթե հոդվածը հետագա լրացման համար բավարար պարունակություն չունի, ապա այն կարող է որակվել որպես [[Վիքիփեդիա:Արագ ջնջման չափանիշներ|շտապ ջնջման]] հոդված։