«Ազատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ազատություն (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Statue of Liberty3.jpg|thumb|[[Ազատության արձան]]ը Լիբերթի կղզում՝ Նյու Յորք քաղաքի մոտ, ԱՄՆ]]
'''Ազատություն''', գաղափար է, որը արտացոլում է [[սուբյեկտ]]ի վերաբերմունքը իր իսկ [[ակտ]]երին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։<ref name="iphras">[http://iph.ras.ru/elib/2670.html «Ազատություն»], Փիլիսոփայական նոր հանրագիտարան</ref> Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով,<ref>Մ․ Պոպով [http://www.rpw.ru/lib/fi.pdf Փիլիսոփայության պատմության դասախոսություններ], 2010, էջ 236</ref> մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի<ref name="iphras" /> տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։
 
Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
Տող 15.
[[Լուսավորչականություն|Լուսավորչականության]] դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր [[լիբերալիզմ]]ից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից ([[Ալտուզիուս]], [[Հոբս]], [[Հրոցիուս]], [[Պուֆենդորֆ]]. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրնաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։
 
Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած [[Մեյստոր Էկհարտ]]ից, ներառյալ [[Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից|ԼայբնիցԼայբնիցը]]ը, [[Կանտ]]ը, [[Գյոթե]]ն, [[Ֆրիդրիխ Շիլլեր|ՇիլլերՇիլլերը]]ը, ինչպես նաև [[գերմանական իդեալիզմ]]ը՝ [[Շոպենհաուեր]]ից [[Նիցշե]], ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյա-ստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։
 
Ըստ [[մարքսիզմ]]ի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնլու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։
 
[[Բենեդիկտ Սպինոզա|ՍպինոզաՍպինոզան]]ն սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե ինչումն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, որը Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»<ref>Спиноза Б. Этика. — Минск: Харвест, М.: АСТ, 2001. — 336с. — ISBN 985-13-0268-6 — c.327.</ref>։
 
[[Մարտին Հայդեգեր|ՀայդեգերՀայդեգերի]]ի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։
 
[[Կառլ Յասպերս|ՅասպերսՅասպերսի]]ի [[էքզիստենցիալիզմ]]ի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։
 
== Ծանոթագրություններ ==