«Ազատ Վշտունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
'''Ազատ Վշտունի''' (Կարապետ Սեթի Մամիկոնյան), ([[հուլիսի 17]], [[1894]] - [[մարտ 26]], [[1958]]), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից։
 
== Գրական անունը ==
 
Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, [[1910]]-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է ''Ազատ Վշտունի'' գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս [[Մշակ օրաթերթ|«Մշակ» օրաթերթօրաթերթի]]ի [[1916]]-ի [[մարտի 4]]-ի համարում։ Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուններով։ [[1921]]-ին Ազատ Վշտունին մեկնում է [[Իրան]] և [[Իրաք]]։ Վերադառնալուց հետո [[Խորհրդային Հայաստան թերթ|«Խորհրդային Հայաստան» թերթում]] նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։
[[Պատկեր:Azat Vshtuni plaque.jpg|մինի|Ազատ Վշտունու հուշատախտակը Երևանում]]
== Կենսագրություն ==
 
Ազատ Վշտունին ծնվել է [[1894]]-ի [[հուլիսի 17]]-ին, [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի [[Երեմյան]] դպրոցում։ [[1908]]-[[1911]]-ին սովորել է [[Կոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարան]]ում։ [[1911]]-ին մեկնել է [[Փարիզ]] և դարձել [[Սորբոնի համալսարան]]ի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ [[1914]]-ին մեկնել է [[Թիֆլիս]]։ [[1918]]-[[1919]]-ին աշխատել է Թիֆլիսի [[Հին Ներսիսյան որբանոց]]ում, որտեղ հիմնադրել է [[Փարոս տպագիր հանդես]]ը։ [[1919]]-[[1920]]-ին եղել է [[Ղրիմում]]։ Հայրենադարձության գործով [[1921]]-ն մեկնել է [[Իրան]] և [[Իրաք]]։ Խմբագրել է [[Մուրճ ամսագիր|«Մուրճ» ամսագիրը]] ([[1922]]), [[Դիրքերում թերթ|«Դիրքերում» երկշաբաթաթերթը]] (Թիֆլիս, [[1924]]), [[Մուրճ-մանգաղ թերթ|«Մուրճ-մանգաղ» թերթթերթը]]ը ([[Հյուսիսային Կովկաս]], [[Դոնի Ռոստով]], [[1926]]-[[1927]]), «[[Գեղարվեստի ֆրոնտում]]», [[Խորհրդային Հայաստան թերթ|«Խորհրդային Հայաստան»]]-ի գրական հավելվածը ([[Երևան]], [[1930]]), [[Խորհրդային արվեստ ամսագիր|«Խորհրդային արվեստ»]] ([[Երևան]], [[1932]]-[[1934]]) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ [[Սովետական Հայաստանի գրողների ասոցացիա]]յի նախագահը, [[Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիա]]յի ներկայացուցիչը [[Մոսկվա]]յում ([[1925]]), [[ՀԽՍՀ]] լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ ([[1929]])։ Գրական [[«Երեքի խմբակ»]]-ի ([[Եղիշե Չարենց]], [[Գևորգ Աբով]], Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[քրդերեն]], [[ֆրանսերեն]], [[չինարեն]] և այլ լեզուներով։ Մահացել է [[1958]]-ի [[մարտի 26]]-ին [[Երևան]]ում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 541-542}}</ref>
 
== Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքերը ==