«Ազատ բովանդակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
Չնայած այն փաստին, որ հեղինակային իրավունքի ժամկետի սպառման պատճառով հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունը համարվում է ազատ, այն կարող է կրկին դառնալ ոչ ազատ՝ իրենից բխած բոլոր օրինակների հետ միասին, որոնք նույնպես կդառնան ոչ ազատ կամ օրենքից դուրս, եթե փոխվի հեղինակային իրավունքի մասին օրենքը։
 
== Օրինականություն ==
=== Ավանդական հեղինակային իրավունք ===
{{Հիմնական|Հեղինակային իրավունք}}
[[Պատկեր:Copyright.svg|մինի|140px|[[Հեղինակային իրավունք]]ի (քոփիրայթի) [[Հեղինակային իրավունքների պահպանման նշան|խորհրդանիշը]]]]
Տող 13.
Ազատ բովանդակության տեսանկյունից, հեղինակային իրավունքի ավանդական ձևով օգտագործումը բավականին սահմանափակող երևույթ է մի քանի առումներով։ Այն սահմանափակում է հեղինակի կողմից աշխատանքի հասցնումը բոլոր նրանց, ովքեր կարող են կամ ցանկանում են հոնորար վճարել հեղինակին՝ տվյալ աշխատանքի օգտագործման համար։ Երկրորդ՝ սա հեղինակների միջև պատնեշի զգացողություն է ստեղծում, ինչը սահմանափակում է աշխատանքի ձևափոխումը, օրինակ՝ մեշափների (տարբեր ստեղծագործությունների միախառնում) կամ այլ նմանատիպ համագործակցային ակցիաների կոնտեքստում<ref>{{cite journal|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0144818801000710|title=Fair use and copyright protection: a price theory explanation |journal=International Review of Law and Economics|author=Ben Depoorter|author2= Francesco Parisi|doi=10.1016/S0144-8188#01)00071-0|year=2002|volume=21|issue=4|page=453}}</ref>։
 
=== Հանրության սեփականություն ===
{{Հիմնական|Հանրության սեփականություն}}
[[Պատկեր:PD-icon.svg|մինի|140px|[[Հանրության սեփականություն|Հանրության սեփականության]] խորհրդանիշը]]
Հանրային սեփականությունը աբստրակտ նյութերի մի շարք է, որոնք ընդհանուր առմամբ համարվում են ինտելեկտուալ սեփականություն, և որոնք որևէ մեկի սեփականությունը չեն հանդիսանում կամ որևէ մեկի ենթակայության տակ չեն։ Հանրային սեփականություն հանդիսացող աշխատանքի հեղինակը կամ ինքնակամ լքել է տվյալ աշխատանքի տարածման և օգտագործման իր իրավունքները, կամ ինչ որ պատճառով այլևես իվիճակի չէ դրանցից օգտվել։ Այս դեպքում ցանկացած անձ կարող է այդ աշխատանքը մանիպուլիացիայի ենթարկել, տարածել, կամ որևէ այլ կերպ օգտագործել՝ առանց օրենքի առջև որևէ հետևանքներ կրելու։ Իր հեղինակի կողմից հանրային սեփականություն հայտարարված ցանկացած աշխատանք ազատ է օգտագործման համար և կրկնօրինակման առարկա է (copycenter)<ref>{{cite web |url=http://www.catb.org/jargon/html/C/copycenter.html |title=Copycenter |last=Raymond |first=Eric S. |authorlink=Eric S. Raymond |publisher=The [[Jargon File]] |accessdate=օգոստոսի 9, 2008 }}</ref>։
 
=== Քոփիլեֆթ (հեղինակային չիրավունք կամ հեղինակային իրավունքից ազատ կարգավիճակ) ===
{{Main|Copyleft}}
[[Պատկեր:Copyleft.svg|մինի|140px|Քոփիլեֆթի խորհրդանիշը]]
Տող 25.
Քոփիլեֆթի հետ սովորաբար ասոցացվող խորհրդանիշը պարզապես Քոփիրայթի խորհրդանիշի հակադարձված, հակառակ կողմը նայող տարբերակն է։ Ի տարբերություն Քոփիրայթի խորհրդանիշի՝ Քոփիլեֆթինը ոչ մի հավելյալ օրինական նշում չի կրում<ref>{{cite book |last=Hall |first=G. Brent |year=2008 |publisher=Springer |title=Open Source Approaches in Spatial Data Handling |page=29 |url=https://books.google.am/?id=JZNuu8XODQMC&pg=PA29&lpg=PA29&dq=copyleft+symbol+legal+meaning |isbn=3-540-74830-X |accessdate=մարտի 22, 2009}}</ref>։
 
== Կիրառություն ==
Ազատ բովանդակություն տրամադրող նախագծեր կան հետաքրքրության առարկա հանդիսացող տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ համակարգչային ծրագրերի, ակադեմիական գրականության, ընդհանուր գրականության, երաժշտության, պատկերների, տեսանյութերի և ճարտարագիտության։
Տեխնոլոգիան նվազեցրել է հրատարակչության գինը և, դրա հետ մեկտեղ, զգալիորեն նվազեցրել է անհատների կամ փոքր խմբերի կողմից լայն տարածման համար նախատեսված արտադրանքի նվազագույն տպաքանակի շեմը։ Ազատ գրականություն և մուլտիմեդիա/բազմամեդիա բովանդակություն տրամադրող նախագծերն անհամեմատ ավելի նկատելի են դարձել, ինչով դրանք պարտական են համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ կապված՝ նյութերի տարածման հեշտացմանը։ Այսպիսի տարածումը չափազանց թանկարժեք կլիներ, եթե չլինեյին այդ տեխնոլոգիական զարգացումները։
 
=== Մեդիա ===
Մեդիայում, որ ներառում է տեքստային, ձայնային և տեսա-բովանդակություն, ազատ արտոնագիր այնպիսի սխեմաները, ինչպիսիք են, օրինակ, Քրիեյթիվ Քոմմոնզ-ի (Creative Commons- Ստեղծագործ Ազատ Քաղաքացիներ) թողարկած որոշ սխեմաներ, թույլ տվեցին աշխատանքների իրականացումն իրականացնել օրինական թույլատվությունների հստակ ցանկի ներքո։
Քրիեյթիվ Քոմմոնզ-ի տրամադրած ոչ բոլոր հավաստագրերն են լիովին ազատ. դրանց թույլատվությունները կարող են տատանվել աշխատանքների չափազանց ազատական ընդհանուր վերատարածման ու ձևափոխման, և համեմատաբար ավելի սահմանափակող, միայն վերատարածման որոշ արտոնություններով հավաստագրերի միջև։ 2008 թվականի փետրվարից Քրիեյթիվ Քոմմոնզ-ի այն հավաստագրերը, որոնք լիովին ազատ են, սկսել են կրել «հաստատված է ազատ մշակութային աշխատանքների համար» անվանանիշը (badge - բեջ)։ Այն պահոցները (տեղեկությունների, աշխատանքների), որոնք բացառապես ազատ նյութեր են պարունակում, տրամադրում են այնպիսի բովանդակություն, ինչպիսիք են լուսանկարները, կլիպ-արտ-երը, երաժշտությունը և գրականությունը։
 
=== Ծրագրեր ===
Բաց ելակետային կոդով համակարգչային ծրագրերի տարածմանը նվիրված գործունեությամբ զբաղվող Օփըն Սորս Ինիշիեյթիվ կազմակերպության (Open Source Initiative) լոգոն։
Ազատ համակարգչային ծրագրերը, որ հաճախ նաև ազատ աղբյուրով համակարգչային ծրագրեր անվամբ են հայտնի, այժմ դեռևս հասունացող տեխնոլոգիա է, որով խոշոր ձեռնարկությունները փորձում են օգտագործել ազատ ծրագրերը՝ ծառայություններ ու տեխնոլոգիա տրամադրելու համար, թե վերջնա-օգտագործողներին, թե տեխնիկական սպառողներին։ Տարածման հեշտացումը թույլ է տալիս անհամեմատ ավելի լավ մոդուլայնություն ապահովել, ինչի շնորհիվ նաև համեմատաբար փոքր խմբերը հնարավորություն են ստանում նախագծերին մասնակցել ու իրենց ներդրումներն անել։ Սա նաև պարզեցնում է համագործակցությունը։
Տող 39.
Տրված ծրագրային բաղադրիչում կամայական հետաքրքրության առարկան, «հավասարը-հավասարին» տարածման մեթոդների օգտագործման դեպքում, ծրագրերի տարածման ծախսերը կարող են նվազագույնի հասցվել՝ դրանք զարգացողների ուսերից թոթափելով ինֆրակառուցվածքների մասին հոգալու բեռը։ Քանի որ տարածման ռեսուրսները միաժամանակ տրամադրվում են նաև սպառողների կողմից, ծրագրերի տարածման այս մոդելները մասշտաբայնորեն չափելի են, այսինքն՝ նշված մեթոդը կիրառելի է, անկախ սպառողների քանակից։ Որոշ դեպքերում, ազատ ծրագրերի մատակարարները կարող են դիմել «հավասարը-հավասարին» տեխնոլոգիայի օգտագործմանը, որպես տարածման մեթոդ։
 
=== Ճարտարագիտություն և տեխնոլոգիա ===
Ազատ բովանդակության սկզբունքները թարգմանվել են/փոխանցվել են այնպիսի դաշտեր, ինչպիսին է ինժեներական դաշտը, որտեղ ծրագրման և նախագծման գիտելիքները հեշտությամբ կարող են համակիրառվել և կրկնօրինակվել՝ նախագծերի զարգացման հետ կապված հավելյալ ծախսերը նվազեցնելու նպատակով։ Բաց ծրագրման սկզբունքները կարող են կիրառվել նախագծման և տեխնոլոգիական նշանակություններով՝ բջջային հեռախոսների, փոքրաչափ արտադրությունների, ավտոմատական արդյունաբերության և նույնիսկ գյուղատնտեսության ոլորտներում։
Այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսին է առաքված արտադրությունը, կարող են հնարավորություն ստեղծալ համակարգիչներով աջակցվող արտադրության և համակարգիչներով աջակցվող ծրագրման տեխնիկաների համար՝ զարգացնել նոր սարքերի ստեղծման, կամ արդեն գոյություն ունեցողների նորոգման փոքրածավալ արտադրություններ։ Արագ արտադրության տեխնոլոգիաները հիմք են ստեղծում ասպիսի զարգացումների համար, որոնք տեխնոլոգիայի վերջնա-օգտագործողներին հնարավորություն են տալիս նախապես գույություն ունեցած կոնցեպտուալ մոդելներից ստեղծել սարքեր՝ տեղեկությունները ֆիզիկական օբյեկտների փոխակերպող ծրագրեր և արտադրող սարքավորումներ օգտագործելով։
 
=== Ակադեմիական ոլորտ ===
Բաց հասանելիության լոգոն, որ նախապես ստեղծվել էր Գիտության հանրային Գրադարանի կողմից։
Ակադեմիական աշխատանքում ազատ աշխատանքները դեռևս փակ ֆենոմեն են, ինչով դրանք պարտական են գործակիցների ամբողջական և որակյալ քննման պրոցեսը սկսելու հետ կապված դժվարություններին։
Տող 50.
Ուսուցողական նպատակներով որոշ համալսարաններ տրամադրում են ազատ հասանելի կուրսային նյութեր, ինչպես օրինակ՝ դասախոսությունների հակիրճ նշումներ, տեսանյութեր և ինքնուսույցներ։ Այս նյութերը լայն հասարակայնությանն են մատուցվում համացանցային ռեսուրսների միջոցով։ Այսօրինակ ռեսուրսների հրատարակումը կարող է լինել կամ որևէ համա-ինստիտուցիոնալ պաշտոնական ծրագրի միջոցով, կամ այլընտրանքային կերպով՝ անհատ ակադեմիկոսների կամ ակադեմիական բաժինների կողմից ոչ պաշտոնական այլընտրանքային նյութերի տրամադրման միջոցով։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|group=Ն}}