«Լետո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 5.
 
'''Լետո''' ({{lang-grc|Λητώ}}), հին հունական դիցաբանության գիշերվա սևազգեստ աստվածուհին, տիտան<ref>Гомер. Одиссея VI 106</ref> [[Կեոս]]ի և [[Ֆեբոս]]ի<ref>Гесиод. Теогония 404—406; Диодор Сицилийский. Историческая библиотека V 67, 2</ref> դուստրը, [[Զևս]]ի կինը։ Զևսը բաժանվել է նրանից հանուն [[Հերա]]յի, կամ էլ նա համարվել է Զևսի սիրուհին, [[Ապոլլոն]]ի և [[Արտեմիս]]ի մայրը։
Ծնվել է կելտերի երկրի դիմաց գտնվող կղզում, այստեղ պաշտում էին Ապոլլոնին, և թագավորում էին Բորեադները՝ <ref>Диодор Сицилийский. Историческая библиотека II 47, 2, ссылка на Гекатея Абдерского</ref> Բորեասի երկու թևավոր որդիները։
 
== Երեխաների ծնունդը ==
Տող 12.
Ըստ ավելի հայտնի տարբերակի՝ Հերան հետապնդում է նրան ամբողջ երկրով մեկ, և միայն [[Դելոս]] կղզում Լետոն լույս աշխարհ է բերում [[Արտեմիս]]ին, իսկ Արտեմիսի օգնությամբ՝ Ապոլլոնին<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 4, 1</ref>։ Հերայի պատվերով [[Պիթոն]]ը<ref name="Гигин. Мифы 140">Гигин. Мифы 140</ref> հետապնդում է Լետոյին և երբ հասնում է նրան, Զևսի հրամանով Բորեասը Լետոյին տանում է Դելոս, որտեղ նա, կառչելով ձիթենու ճյուղից, ծնում է Ապոլլոնին և Արտեմիսին<ref>Гигин. Мифы 53</ref>։ Կամ Բորեասը տանում է Լետոյին [[Պոսեյդոն]]ի մոտ, իսկ նա տեղափոխում է նրան Օրտրիգիա և կղզին ծածկում ամպերով<ref name="Гигин. Мифы 140"/>։ Այդ ժամանակ Պոսեյդոնը կղզին շրջում է դեպի վեր։ Լետոն օգնություն է խնդրում լողացող կղզի Դելոսից։ Սրա հետ էր Հերան համաձայնության եկել՝ խոստանալով պարգևատրել։ [[Դելոս]]ը թույլ է տալիս Լետոյին իր ափերի մոտ ունենալ զավակներին։ Սակայն Հերան արգելել էր ծննդաբերության աստվածուհի [[Իլիթեյ]]ին օգնել իր հակառակորդին։ Լետոն այդպես տանջվում է մի քանի օր, շատ աստվածուհիներ են հավաքվում նրա շուրջը, բայց ոչնչով չեն կարողանում օգնել։ Աստվածուհիների ընծաներ բերելուց հետո միայն Իլիթեյը համաձայնում է օգնել։ Առասպելի մի տարբերակի համաձայն՝ Իլիթեյը հետաձգում է Արտեմիսի ծնունդը մինչև Ապոլլոնի բարեհաջող լույս աշխարհ գալը։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Արտեմիսը առաջինն է ծնվում և անմիջապես օգնում է մորը՝ լույս աշխարհ բերելու եղբորը։ [[Ապոլլոն]]ի և [[Արտեմիս]]ի ծնվելուց հետո է միայն [[Դելոս]] կղզին անշարժանում։
 
Սկզբից նա քանդել էր իր գոտին՝ պատրաստվելով ծննդաբերել Զոստերեում ([[Ատտիկա]]), որտեղ գտնվում էր նրա զոհարանը<ref>Павсаний. Описание Эллады I 31, 1; Гиперид, фр.71 // Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.528</ref>։ Ըստ [[Քլեարկոս]]ի՝ նա Խալկիդայից եկել էր [[Դելփիք]] և Պիթոնի <ref>Афиней. Пир мудрецов XV 701с-d // Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.409</ref>. քարանձավի մոտ ունեցել զավակներին։
 
Կամ Զևսը դարձրել էր նրան լոր և ուղարկել քարանձավ։ Մեկ այլ զրույցի համաձայն՝ Լետոն եկել էր բորենիների երկրից գայլի կերպարանքով։ Ըստ [[Արիստոն Ալեքսանդրացի|Արիստոն Ալեքսանդրաց]]ու՝ նա երեխաներին ունեցել է [[Էփեստ]]ում գտնվող Օրտիգիայի ակունքի մոտ։ Հետո լողացել է գետում։
 
Երեխաներին ունենալուց հետո նա թափառում էր Լիկիայում և բնակիչներից ջուր էր խնդրում, բայց նրանք պղտորում են [[Մելիտա]] լճի ջրերը և Լետոն նրանց դարնում է գորտեր <ref>Овидий. Метаморфозы VI 339—381; Антонин Либерал. Метаморфозы 35, 4; Первый Ватиканский мифограф II 85, 1</ref>(ինչ-որ սխալ տարբերակի համաձայն՝ դա եղել է Դեմետրան<ref>Первый Ватиканский мифограф I 10, 2</ref>)։ Հետո նա լողացնում է երեխաներին [[Քսանֆե]]<ref>Антонин Либерал. Метаморфозы 35, 2</ref> գետում։
 
== Այլ առասպելներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լետո» էջից