«Լեզվաընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 1.
Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական [[Լեզուների դասակարգում|դասակարգման]] հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախնական լեզվի (հիմք լեզվի, հիմնալեզվի, նախալեզվի) վրա, որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։ Որևէ լեզվի՝ [[Լեզվաընտանիքների ցանկ|այս կամ այն ընտանիքին]] պատկանելը որոշվում է պատմա-համեմատական հետազոտությունների օգնությամբ, որոնցով բացահայտվում են [[Լեզուների ցեղակցություն|լեզվական ցեղակցական]] կապերը։ Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս ճշգրտորեն բացահայտված չեն անհրաժշետ տվյալների բացակայության պատճառով (օրինակ [[էտրուսկերեն]]ի պատկանելությունը [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական ընտանիքին]])։ <ref>Հայկական Սովետական հանրագիտարան, 1978 թ. հատոր 4</ref>
 
{{Տես նաև|Լեզվաընտանիքների ցանկ}}
Տող 5.
'''Լեզվաընտանիքը''' [[լեզու]]ների խումբ է, որոնք կապակցված են [[Գենետիկա (լեզվաբանություն)|ծագումով]], այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի [[նախալեզու]]։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ ''լեզուների ծառի'' օգտագործման մոտեցումից և վերաբերում է [[Պատմական լեզվաբանություն|պատմական լեզվաբանության]] ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է [[տոհմաբանական ծառ]]ի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն [[տաքսոնոմիա]]յից բխող [[ֆիլոգենետիկ ծառ]]ի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։
 
2007-ին «SIL Ethnologue» կատալոգում գրանցված էին 6,912 կենդանի լեզուներ <ref>[http://www.ethnologue.com/ "Ethnologue: Languages of the World, Fifteenth edition"], վերցված է 28 հունիսի 2007, ISBN 1-55671-159-X</ref> Կենդանի լեզու են համարվում այն լեզուները, որոնք մարդկանց որոշակի խմբերի կողմից լայնորեն օգտագործվում են որպես հաղորդակցման միջոց։ Հայտնի կենդանի լեզուների ճշգրիտ թիվը կարող է տատանվել 5,000-ից մինչև 10,000, հիմնականում կախված ''լեզու'' հասկացության սահմանման ճշգրտության աստիճանից և [[բարբառ]]ների դասակարգման մոտեցումից։ Կան նաև բազմաթիվ [[մեռած լեզուներ]]։ Որոշ լեզվաբաններ որոշակիորեն տարբեր բնորոշում են տալիս ''մեռած'' և ''վերացած'' լեզուներին։
 
Լեզուների պատկանելությունը նույն լեզվաընտանիքին որոշվում է [[համեմատական լեզվաբանություն|համեմատական լեզվաբանության]] միջոցով։ Ընդունված է համարել, որ «դուստր լեզուները» ունեն «գենետիկ» կամ «տոհմաբանական կապ»։ <ref>Max Müller, Lectures on the science of language: delivered at the Royal institution of Great Britain in April, May and June, 1861, Լondon, Longman, Green, Longman and Roberts, 1862, 3րդ հրատարակություն, էջ 216, Մեջբերում. The genealogical classification of the Aryan languages was founded, as we saw, on a close comparison of the grammatical characteristics of each;.... (....ինչպես տեսանք արիական լեզուների տոհմաբանական դասակարգումը հաստատվել է դրանցից յուրաքանչյուրի քերականական առանձնահատկությունների մանրամասն համեմատության միջոցով...)</ref>
Տոհմաբանորեն կապված լեզուները ունենում են նախալեզվին հատուկ փոխադարձաբար արտահայտված բնութագրեր (կամ նման բնութագրերի հետքեր), որոնք չեն կարող պատահական լինել կամ փոխառնված։ Լեզվաընտանիքի մեջ լեզուների պատկանելությունը որևէ լեզվաճյուղին կամ լեզվախմբին որոշվում է այդ լեզուներին բնորոշ համատեղ կամ փոխադարձաբար կապված '''նորամուծություններով'''; այսինքն այդ լեզուներին ընդհանուր առանձնահատկություններով, որոնք չեն բխում ամբողջ լեզվաընտանիքի ընդհանուր նախալեզվից։ Օրինակ [[Գերմանական լեզուներ]]ն առանձնանում են [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական լեզվաընտանիքի]] մյուս լեզուներից իրենց ընդհանուր բառապաշարով և քերականական առանձնահատկություններով, որոնք չեն եղել հնդեվրոպական նախալեզվում ([[Պրոտո հնդեվրոպական լեզու]])։ Այդ առանձնահատկությունները նորամուծություն են համարվում պրոտո-գերմանական լեզվում, որը ծագել է հնդեվրոպական նախալեզվից և եղել ժամանակակից գերմանական լեզուների ծագման աղբյուրը։