«Ինդոնեզերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 4.
Ինդոնեզերենը [[Մալայ (լեզու)|մալայերենի]] [[Ռիաու (բարբառ)|ռիաու]] [[բարբառ]]ի [[ստանդարտ լեզու|ստանդարտ ձևն]] է, որը [[Ավստրալանեզական լեզուներ|Ավստրալանեզական]] լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական արշիպելագում դարեր շարունակ օգտագործվել է որպես [[lingua franca]] կամ միջէթնիկական շփման լեզու։
 
Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է [[Առավել շատ օգտագործվող լեզուների ցանկ|աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը]] <ref name="The Indonesian Language 2004. Page 14">[[James Neil Sneddon]]. ''The Indonesian Language: Its History and Role in Modern Society''. UNSW Press, 2004. Page 14."</ref> Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև [[չինական լեզուներ]]ը), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ [[Արևելյան Թիմոր]]ում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975-ից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը [[անգլերեն]]ն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ [[Թեթում (լեզու)|թեթումերենը]] և [[պորտուգալերեն]]ը)։
 
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է ''բահասա ինդոնեզիա'' (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։