«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 79 բայտ ,  9 տարի առաջ
 
Որպես վաղ քրիստոնեական եկեղեցի` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին անխախտելիորեն պահպանել է Հաղորդության խորհրդի` Քրիստոսի և առաքյալների կողմից մատուցած աստվածաբանությունը` որոշակի զարգացում տալով ծեսին: Սուրբ Հաղորդությունը պատրաստվում է օծված հոգևորականի ձեռքով Սուրբ Պատարագի ժամանակ` ուղեկցվելով ծածուկ աղոթքներով ու հավատացյալների օրհներգություններով: Արդյունքում Աստվածային միջնորդությամբ` Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի ժամանակ աներևութապես հանգչում է սկիհի` բաժակի մեջ տեղակայված գինու և հացի մեջ` '''փոխակերպելով''' հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան:
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left]] [[Պատկեր:.jpg|thumb|right]]Խորհրդաբանորեն Աստծո Միածինը պատարագվում` զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա` ի քավություն և ի թողություն մեր մեղքերի: Խաչի վրա զոհաբերվելով Քրիստոս դադարեցնում էր Հին ուխտի` մարդկանց մեղքերի քավության համար մատուցվող կենդանիների արյամբ զոհաբերությունները և դրա փոխարեն տալիս էր Նոր Ուխտի Մարմինը և Արյունը, որը առավել էր քան կենդանական ու մարդկային բոլոր զոհերը (Եբր. 9:14, 12:24): Սակայն քանի որ Քրիստոսի մահը մեկ անգամ եղավ և Նրա Մարմինն ու Արիւնը մեկ անգամ մատուցվեց Գողգոթայում որպես հավիտենական պատարագ, Եկեղեցին, պատրաստելով Հաղորդության Սեղանը, շարունակաբար իրացնում և իրագործում է այդ հավիտենական պատարագը այստեղ՝ աշխարհում։ Քրիստոսը խաչի վրայ իր մահով փրկեց մարդկությանը, հաշտեցրեց Աստծո հետ և դարձրեց հավիտենական կյանքի ժառանգորդ։ Պատարագի խորհրդակատարման ժամանակ, ամեն անգամ դարձյալ Քրիստոս Իրեն է մատուցում, սակայն արդեն քահանայի օգնությամբ՝ անարյուն և խորհրդավոր ձևով՝ հացի և գինու միջոցով<ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525-526 </ref>։
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն: «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86 </ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց` նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին: Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86 </ref>։
526

edits