«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 73 բայտ ,  9 տարի առաջ
== Հաղորդության խորհրդի աստվածաշնչական հիմքը ==
 
Ըստ Ավետարանների Հաղորդության խորհուրդը սահմանվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Որպես Խորհրդի հաստատման վկայություններ ընդունվում են Համատես Ավետարաններում ներկայացված Վերջին ընթրիքի` Պասեքի ժամանակ Քրիստոսի խոսքերը. [[Պատկեր:Հաղորդության խորհուրդ.jpg|thumb|left]]
 
* «Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթ. 26:26-28)։
Հովհաննես ավետարանիչը չի հիշատակում վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության Խորհրդի հաստատումը, սակայն նշում է դրա կարևորությունը այլ հատվածում`
* «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։ Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ։ Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով» (Հովհ. 6:51-58):
 
== Հաղորդության խորհուրդը վաղ Եկեղեցում ==
526

edits