«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5062 բայտ ,  9 տարի առաջ
չ
== Հաղորդության խորհուրդը այլ եկեղեցիներում ==
 
Հայոց եկեղեցու պատմության ընթացքում երկար ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ վիճաբանություններ Հաղորդության խորհրդի նյութի, ծիսակարգի և աստվածաբանության հետ կապված: Վիճաբանությունների ճնշող մեծամասնությունը եղել այլ եկեղեցիների հետ:
 
=== Հռոմեական կաթոլիկ եկեղեցի ===
 
Հռոմի Կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ` անխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում: Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19:36), որը, սակայն տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո: Իրականում հանգամանքը առավելաբար կախված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ: <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 </ref>
Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանկան հարցում: ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի` Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը` վերածվելով Մսի և Արյան: <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 </ref>
Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց: Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը` Մարմինը, իսկ գինին` Արյունը ըմպում են միայն հոգևորականները: <ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 </ref>
 
=== Ուղղափառ եկեղեցի ===
 
Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին ևս Հաղորդության նյութի հարցում էականորեն տարբերվում է Հայոց Եկեղեցուց` ոչ միայն հաղորդությանը ջուր խառնելով, այլ նաև օգտագործելով խմորով հաց:
 
=== Բողոքական եկեղեցի ===
 
Բողոքական Եկեղեցին, թեև Հաղորդությունը համարում է խորհուրդ, սակայն չի ընդունում, որ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և որ իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը: Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր): Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոս հաղորդակցվում է մեզ հետ: Լյութերից ավելի առաջ գնալով Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ոստ որի հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակև ձև` հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոս անկախ այդ «խորհրդանիշերից» միևնույն է ներկա է արարողությանը<ref> Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 455-457 </ref>:
 
== Աղբյուրներ ==
526

edits