«Թիթեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 33.
Կարգը ստացել է ''թեփուկաթևավորներ'' անվանումը այն պատճառով, որ տեսակների թևերը պատված են ձևափոխված մազիկներով՝ թեփուկներով։
 
Հայերեն ''թիթեռ'' անվանումն առաջացել է [[գրաբար]]յան ''թիթեռն'' ([[հոգնակի թիվ|հոգն.]]՝ ''թիթռունք'') ձևից, որն էլ իր հերթին բնիկ հայկական բառ է և ծագել է [[հնդեվրոպական նախալեզու|հնդեվրոպական նախալեզվի]] ''pter-'' արմատից <ref>{{գիրք|վերնագիր=Հայերեն արմատական բառարան|հեղինակ= [[Հրաչյա Աճառյան]]|հատոր= 2| մեջբերվող էջեր=183|վայր=Երևան|հղում=http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&pageNumber=888}}</ref>։
 
== Ընդհանուր թվաքանակ ==
Տող 243.
Հաճախ [[անոմալիա]]ն ընդգրկում է թիթեռի մարմնի միայն որոշ հատվածներ, այս դեպքում դիտվում է մոզաիկ գինանդրոմորֆիզմ։ Օրինակ՝ որոշ արուների թևերի վրա կարող են ի հայտ գալ էգին բնորոշ գունավորման հատվածներ և հակառակը։
 
Որպես կանոն, այսպիսի [[առանձնյակ]]ները կենսունակ չեն, սակայն [[իմագո]]յում ներքին օրգանների ֆունկցիոնալ ակտիվության պահպանման դեպքում, կարող են լինել նաև կենսունակ։ Գինանդրոմորֆիզմի առաջացումը թիթեռների մոտ պայմանավորված է երկկորիզ [[օօցիտ]]ների առաջացմամբ։ Եթե այդ կորիզներից մեկը պարունակում է Z, իսկ մյուսը W քրոմոսոմ, [[բեղմնավորում]]ից հետո առաջանում են բջիջների սերունդներ մարմնի արական և իգական հատվածներով։ Հաջորդ հնարավոր եղանակը դա [[սաղմ]]ի կողմից երկու Z քրոմոսոմներից մեկի կորուստն է՝ [[տրոհում|տրոհման]] սկզբնական փուլերում (սովորաբար [[զիգոտ]]ի առաջին բաժանման ժամանակ)<ref name="smart"/><ref name="alen">{{գիրք|հեղինակ= Ален Эд, Мишель Виар.|վերնագիր= Бабочки мира|հրատարակություն= Изд. 2-е, стереотипное|հրատարակչություն= Интербук-бизнес|տարի= 2001|isbn = 5-89164-090-2}}</ref>։ Գինանդրոմորֆիզմի այս տեսակը նկարագրված է Abraxas ցեղի [[երկրաչափ թիթեռներ]]ի մոտ <ref>''E. A. Cockayne.'' The genetics of sex in Lepidoptera. — Biological Reviews, 2008, Vol. 13 Issue 2, p. 107—132. {{cite web|url=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1469-185X.1938.tb00509.x/abstract|title=DOI:10.1111/j.1469-185X.1938.tb00509.x|archiveurl=http://www.webcitation.org/6CRxWRMCt|archivedate=2012-11-26}}</ref>։
 
Գինանդրոմորֆիզմի հանդիպման հաճախությունը կազմում է 1 ։ 90 000<ref name="smart"/>, այս պատճառով այս թիթեռները բարձր են գնահատվում [[կոլեկցիոներներ]]ի կողմից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թիթեռներ» էջից