«Դիզափայտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 23.
}}
[[Պատկեր:Դիզափայտ.jpg|մինի]]
'''Դիզափայտ''' լեռը գտնվում է [[Արցախի Հանրապետության]] [[Հադրութի շրջան]]ում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր <ref name="blog.mediamall.am">http://blog.mediamall.am/?id=46926</ref>: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը <ref>http://planetaarmenia.ru/content/show/39404-legendy-dizapajta-ziarat/</ref>: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, [[Իրան]]ի սահմանը՝ [[Արաքսի հովիտ]]ը , [[Զանգեզուրի լեռնաշխարհ]]ը, [[Մռով]]ի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, [[Հարոս լեռնաշղթա]]ն է։ [[Սյունանց աշխարհ]]ի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում [[Քարինգ]], [[Սպիտակ շեն]], [[Փարաջանց]] գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են [[Արևշատ]], [[Ամուտակ]] ([[Թեզխարաբ]]), [[Պետրոսաշեն]] բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև [[Տումի]], [[Մոխրենես]], [[Հին Թաղեր]], [[Խանձաձոր]], [[Ծամձոր]], [[Քարագլուխ]], [[Սարին Շեն]], [[Բանաձոր]], [[Առաքել]], [[Ցոր]], [[Սարալանջ]], [[Ջրաբերդ]], [[Կարմրաքար]] գյուղերը։ <ref name="nareatoyan.blogspot.am">http://nareatoyan.blogspot.am/2014/04/blog-post_20.html?m=1</ref>
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Dizapayttt.jpg|մինի]]Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ [[քրիստոնյա]]ներ, որոնց դարձի էր բերել Ս. [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] թոռը' Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ [[Լեո]]ն գրում է, որ այն եղել է [[Դիզակ]] գավառի առաջնորդանիստը <ref name="blog.mediamall.am"/>: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում <ref name="nareatoyan.blogspot.am"/>:
[[Պատկեր:Դիզափայտը Խանձաձոր գյուղից.jpg|մինի]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիզափայտ» էջից