«Զարկերակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հայերեն անվանում
Տող 1.
'''Զարկերակներ''' արտերիաներ, արյան անոթներ, որոնք սրտից [[արյուն]] են տանում դեպի [[հյուսվածք]]ներն ու օրգանները։ Զարկերակային համակարգն ընդգրկում է թոքային Զարկերակներ, աորտան և նրա ճյուղավորումները։ Զարկերակներով դեպի [[օրգան]]ներն ու [[հյուսվածք]]ներն է հոսում թթվածնով և սննդանյութերով հարուստ [[արյուն]], բացառությամբ [[թոք]]ային Զարկերակների, որոնք սրտից դեպի [[թոք]]երն են տանում ածխաթթվով հարուստ [[արյուն]]։ Միևնույն զարկերակի առանձին ճյուղերը կամ մի քանի Զարկերակների բազմաթիվ ճյուղեր իրար միանալով կազմում են անաստամոզներ (բերանակցումներ), որոնք, Զարկերակների գլխավոր ճյուղով, արյան հոսքի ընդհատման դեպքում, ապահովում են արյան կոլլատերալային շրջանառությունը։ Զարկերակների պատերը կազմված են 3 շերտից, արտաքին՝ շարակցական (ադվենտիցիա), միջին՝ հարթ մկանային և առաձգական, ներքին՝ Էնդոթելային հյուսվածքներից։
 
{{StubԱնավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=669}}