«Դեյվիդ Հյում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 6, էջ 440 oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 8.
Հյումի փիլիսոփայությունը շաղկապված էր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի հետ և նպատակ ուներ գիտական հիմքերի վրա դնել մարդու մասին ուսմունքը։ Հյումի իմացաբանության առանցքը կազմում է մտածողության [[հոգեբանություն]]ը։ [[Մարդ]]ու գիտակցությունն ու գիտելիքը Հյումը ի վերջո հանգեցնում է զգայական Փորձին, որի տարրերն են ընկալումները, այսինքն՝ արտաքին ու ներքին տպավորությունները և հիշողությամբ ու երևակայությամբ վերստեղծվող դրանց պատկերները՝ [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը։ Բարդ տպավորություններն ու [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը գոյանում են պարզերից՝ հոգեբանական զուգորդումների եղանակով։ Բուն իմաստով վերացական [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը Հյումը ժխտում է՝ հետևելով Ջ. Բերկլիին։ Հոգեբանության վրա հանգչող այս նեղ էմպիրիզմի դիրքերից Հյում հռչակում է փորձնական բնագիտության մեթոդաբանական սկզբունքները՝ դրանք հակադրելով ապրիորիզմին։ Այն պատճառներն ու սկզբունքները, որոնք մատչելի են [[մարդ]]կային ճանաչողությանը, ըստ էության իրերի մեխանիկական հատկություններն են, իսկ դրանց վերջնական պատճառները, լինելով արտափորձային, արդեն «բոլորովին թաքնված են [[մարդ]]կային հետաքրքրասիրությունից»։ Պատճառահետևանքային կապակցությունը կարող է դիտվել փորձի մեջ յուրաքանչյուր առանձին դեպքում, բայց նրա վերածումն ընդհանրական սկզբունքի դուրս է գալիս փորձի սահմաններից։ Ուստի, այդ սկզբունքը միայն սովորույթի ուժ ունի։ Այս հիմունքով Հյումը կասկածի տակ է առնում մարդկային գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը և, ավելին, արտաքին աշխարհի առարկաների գոյության ապացուցելիությունը, քանի որ այս դեպքում կիրառվում է պատճառականության սկզբունքը, երբ ընկալումների առկայությունից մակաբերվում է արտաքին առարկան որպես նրանց պատճառ։ Այսպիսով Հյումը հանգում է ամեն տեսակ արտափորձային՝ վերացական, մտահասու էությունների, սկզբունքների, պատճառների ճանաչման հնարավոր ության ժխտման, այսինքն՝ ագնոստիցիզմի։ Հյումի ագնոստիցիզմը, սակայն, մասամբ ուղղված էր կրոնի դեմ. էմպիրիզմի դիրքերից նա ժխտել է նաև հոգևոր սուբստանցը, ինչպես և Ես-ի, հոգու, գիտակցության վերացական գաղափարները՝ դրանք նույնպես հանգեցնելով իրենց Փորձնական-զգայական հիմքին։ Հյումը գրել է բազմաթիվ հոդվածներ հասարակական քաղաքական թեմաներով՝ պաշտպանելով բուրժուազիայի և խոշոր հողատերերի դաշինքի «նոր տորիների» քաղաքականությունը, իսկ տնտեսագիտական ակնարկներում ջատագովել է արդի uiquirn մրցակցությունն ու ֆրիտրեդերականոլթյունը, մերժել է մերկանտի֊էիզմը, հասել արժեքի աշխատանքային տեսության գաղափարին, առաջադրել [[Մետաղադրամների ցանկ|մետաղադրամ]]ի այսպես կոչված քանակային տեսությունը, մերժել է հասարակական դաշինքի տեսությունը՝ հասարակությունը տարբերակելով պետական կառավարումից ևս։ Նույն հասարակական-քաղաքական և հակակղերական դիրքերից է գրված «Անգլիայի պատմությունը» (ութ հատոր), որով նա սկզբնավորել է, Է. Գիբոնի և Վ. Ռոբերտսոնի հետ միասին, անգլիական նոր պատմագրությունը։ Հյումից է սերում XIX—XX դարերում ամբողջ ֆենոմենալի ստական էմպիրիզմը։ Հյումի հասարակական և տնտեսագիտական հայացքներին անդրադարձել է [[Կարլ Մարքս]]ը, հյումիզմի փիլիսոփայությունը քննադատել են [[Ֆ. Էնգելս]]ը և Վ. Ի. [[Լենին]]ը։
 
Նրա հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա։ <ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 464}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==