«Կապադովկիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== Աշխարհագրական դիրքը *== +== Աշխարհագրական դիրք ==)
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== Աշխարհագրական դիրքը *== +== Աշխարհագրական դիրք ==))
Հիշատակվում է նաև [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] որպես Գամեր/Գոմեր։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը [[Արամ (նահապետ)|Հայկազյան Արամ]]ի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։
 
== Աշխարհագրական դիրքըդիրք ==
[[Պատկեր:Armenian kingdom of Sophene-Commagene.png|300px|մինի|Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը]]
Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր [[Կիլիկիա]]յին (բաժանված էին իրարից [[Հայկական Տավրոս|Տավրոսի լեռներով]]), հարավ-արևելքից՝ [[Կոմագենե]]ին, արևելքից՝ [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի]] և ապա [[Մեծ Հայք]]ի թագավորություններին (սահմանը հայ-հռոմեական 1-ին պատերազմից առաջ անցնում էր Եփրատի և Հալիսի ջրբաժան լեռներով՝ Եփրատ գետից տասնյակ կիլոմետրերով դեպի արևմուտք, իսկ այդ պատերազմի նախօրեին անցնում էր [[Եփրատ]] գետով), հյուսիս-արևելքից՝ [[Փոքր Հայք]]ին, հյուսիսից՝ [[Պոնտոս]]ին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև [[Սև ծով]]՝ ընդգրկելով, այսպես կոչված, Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից [[Թուրքիա]]յում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։