«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 36.
Լինում են դեպքեր, երբ խելքը հետևում է բնական ձգտումներին՝ դառնալով ծառայող, երբեմն նրան կառավարում է մարմնական գոյացությունը․ [[քաղց]]ի զգացում, կամ այլ պահանջմունքի, հաճույքի ցանկություն, և այս ժամանակ խելքը նրան տրամադրում է միջոցներ հաճույքի բավարարման համար։ Իսկական հոգին միակն է, խելացի, անառարկայական, զգայությունների միջոցով միացված մարմնական գոյության հետ․ հնարավոր չեն զգայություններ՝ առանց առարկայական գոյացության, և մտավոր գործունեության։ Խելքը չի կայանում մարդու առանձին մասերի մեջ, այն հավասարաչափ է յուրաքանչյուր մասում՝ չգտնվելով նրանցից դուրս կամ նրանց ներսում։
 
Հոգու մեջ ներառված են բնական որոշակի նշաններ, որոնց շնորհիվ նրանում տարբերակվում է որոշակի «սեփականություն»: Անհասկանալի կլիներ, եթե մենք բնությունից չունենայինք մեր մեջ ինչ-որ անընդհատ բան։ Արդյունքում վերջինս մնում է անփոփոխ, իսկ մնացածը փոփոխվում <ref>[http://www.odinblago.ru/nisskiy_t1/2 Григорий Нисский, свт. Об устроении человека]</ref>:
 
== Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա ==