«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (45), է: → է։ (4), բ: → բ։ (6), ը: → ը։ (46), թ: → թ։ (3), ի: → ի։ (5), լ: → լ։ (6), ծ: → ծ։, կ: → կ։ (3), ղ: → ղ։ (2), մ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 17.
[[Պատկեր:Gestalt proximity.svg|250px|մինի|աջից|Մոտիկության սկզբունք. նկարի աջ մասն ընկալվում է որպես երեք սյունակներ]]
 
Երեխաների մոտ ընկալման զարգացումը հետազոտել է գեշտալտ դպրոցի նռրկայացուցիչներից մեկը՝ Հանս Ֆոլկլետը, որը մեծ [[ուշադրություն]] է դարձրել երեխաների նկարների ուսումնասիրմանը՝ ցույց տալով, որ նրանք նկարում սկզբում օգտագործում են 2 նման գեշտալտներ, իսկ ժամանակի ընթացքում տեղի է ունենում նրանց միավորումը և շտկումը <ref name="յարոշ">Ярошевский М.Г. История психологии.- 3-е изд.- М., 1985</ref><ref>Возрастная психология. Ганс Фолькельт и исследование детских рисунков. [http://simplepsychology.ru/blog/vozrastnaja_psikhologija_gans_folkelt_i_issledovanie_detskikh_risunkov/2015-12-13-276](ստուգված է 06.02.2016.)</ref>:
[[Պատկեր:Gestalt closure.svg|250px|մինի|աջից|Փակվածության սկզբունք, նկարն ընկալվում է ոչ թե որպես առանձին կտրվածքներ, այլ որպես [[շրջան]] և [[ուղղանկյուն]]]]
 
== Ընկալման գեշտալտ տեսություն ==
Գեշտալտ հոգեբանների կողմից առանձնացվում են երկու աշխարհներ. ֆիզիկական օբյեկտների աշխահը, որն արտացոլվում է մեր զգայական ապրումների կողմից և մեր [[զգայություն]]ների սեփական աշխարհը։ Զգայության աշխարհում ֆիզիկական ազդեցություններն արտացոլվում են երկակիորեն. գլխուղեղի գործընթացների ֆիզիոլոգիական էությամբ և ֆենոմենալ կամ հոգեբանական էությամբ։ Ֆիզիոլոգիական գործընթացների և հոգեկանի միջև կապը հիմնված է նրանց միջև գործող իզոմորֆիզմի՝ հավասարաչափության վրա, այսինքն՝ ըստ գեշտալտիստների՝ ընկալման պատկերների ձևավորումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վրա։ Գեշտալտ ընկալման օբյեկտիվ բնույթն արտահայտվում է Կոֆկայի հարցադրման մեջ «ինչու՞ ենք մենք տեսնում այն, ինչ տեսնում ենք» և «ինչու՞ այն, ինչ մենք տեսնում ենք, օգնում է մեզ ադեկվատ կողմնորոշել շրջապատող իրականության մեջ»: Այս հարցին գեշտալտ հոգեբանությունը տալիս է հանընդհանուր պատասխան. գեշտալտ կանոնները միասնական են և՛ ֆիզիկական, և՛ հոգեֆիզիոլոգիական աշխարհի համար <ref name="գեշտալտ">Основные направления психологии в классических
трудах. Гештальт-психология. В.Келер. Исследование интеллекта человекоподобных обезьян. К.Коффка. Основы психического развития. - М.: ООО "Издательство АСТ-ЛТД", 1998. - 704 с. - (Классики зарубежной психологии).
</ref>:
Տող 41.
Գեշտալտիստները չեն մերժում զուգորդումների սկզբունքը՝ գտնելով որ ընկալումը ոչ միայն առանձին զգայությունների զուգորդումն է, այլև կառուցվածքային կազմակերպվածություն, ինչի շնորհիվ մենք կարող ենք տեսնել ամբողջականությունը՝ առանց նրա մասերի կամ տեսնել ամբողջականությունը՝ մեր աչքի առաջ ունենալով նրա բոլոր զգայական հատկանիշները<ref>Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с. : ил-(серия «Мастера психологии»).</ref><ref>Гусев А.Н. Общая психология: в 7 т: учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.</ref>:
=== Ֆիգուրա-ֆոն ===
Ընկալման կարևոր առանձնահատկությունն է ֆիգուրա-ֆոնի հարաբերակցությունը. ֆենոմենալ դաշտը միշտ կառուցվածքավորված է որպես ֆիգուրա և նրան շրջապատող ֆոն։ Ֆիգուրան և ֆոնը ֆիզիկապես տարբերվում են իրարից։ Բացի այդ, մենք ունակ ենք նաև բաժանել մեր տեսողական դաշտը և ընկալել նրա առանձին մասերը։ Էվոլյուցիոն տեսանկյունից՝ ֆիգուրան ֆոնից առանձնացնելը լիովին արդարացված է, քանի որ մեր տեսողական համակարգը ունակ է ընկալելու և՛ տարբեր ֆոների վրա գտնվող առարկաները, և՛ միևնույն ֆոնի վրա գտնվող առարկաները, ընդ որում երկչափ [[Տարածություն|տարածության]] ([[հարթություն]]) և եռաչափի համար։ Նկարի վրա եռաչափ [[տարածության ընկալում]]ը [[պատրանք]] է, որի հիմքում ընկած է ճշգրիտ մեխանիզմ. այն ակտիվացվում է հարթության վրա խորության և հեռավորության հատկանիշների միջոցով <ref name="լեկցիա">Возникновение и развитие гештальтпсихологии. [http://yspu.org/images/9/9f/%D0%9B%D0%B5%D0%BA%D1%86%D0%B8%D1%8F_6._%D0%93%D0%B5%D1%88%D1%82%D0%B0%D0%BB%D1%8C%D1%82%D0%BF%D1%81%D0%B8%D1%85%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F.pdf](ստուգված է 06.02.2016.)</ref>:
 
Էդգար Ռուբինն առանձնացրել է ֆիգուրայի և ֆոնի հիմնական տարբերությունները.
Տող 48.
* Ֆիգուրան ավելի պայծառ է ֆոնի համեմատ. այն ավելի հեշտ է հիշվում և ավելի մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա։
 
Ինչպես նշում են Կոֆկան, Ռուբինը, ֆիգուրայի և ֆոնի ընկալման գործում մեծ դեր ունի լուսավորությունը։ Ընդ որում, առարկաներից անդրադարձող և [[աչք]]ի ցանցաթաղանթ ընկնող [[լույս]]ը չի փոխվում ժամանակի մեջ, իսկ ձևավորված գեշտալտը՝ մեև ընկալած պատկերը, փոխվում է՝ դառնալով մեկ ֆիգուրա, մեկ ֆոն։ Այս փոփոխության հետևանքով փոխվում է նաև տեսողական պատկերը։ Ըստ դրա՝ գեշտալտ հոգեբանության սահմաններում ֆիգուրա-ֆոն ֆենոմենի ուսումնասիրումը ցույց է տվել, որ մեր ընկալման դաշտում առկա են [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[Կենսաբանություն|կենսաբանության]] խիստ օրինաչափություններ։ Ֆիգուրա-ֆոնի տարբերակումը հիմնարար նշանակություն ունի, ուստի դրանց ընկալումը ուսուցման կարիք չունի և կախված չէ մարդու նախկին փորձից։ Ավելին, հնարավոր չէ պատկերացնել մի ֆիգուրա՝ առանց ֆոնի, ճիշտ է նաև հակառակը. ֆոնը մեր ընկալման մեջ չի կարող ինքնուրույն հանդես գալ։ Ֆոնը մեծ դեր ունի ճանաչողական պատկերի ձևավորման գործում. դա այն ընդհանուր մակարդակն է, որի վրա հանդես է գալիս ֆիգուրան <ref>Jörgen L. Pind. Edgar Rubin and Psychology in Denmark: Figure and Ground. Berlin: Springer, 2014. 228 pp.</ref>
[[Պատկեր:Facevase.png|250px|մինի|աջից|Ռուբինի գավաթը. [[Ընկալում|ընկալման]] երկիմաստություն՝ ֆիգուրա-ֆոնի համադրությամբ պայմանավորված:]]
:
Տող 55.
== Մտածողության գեշտալտ տեսություն ==
{{Հիմնական|Մտածողություն}}
Մարդու մտածողության գեշտալտ հետազոտություններին է նվիրված Վերթհայմերի անավարտ գիրքը՝ «Պրոդուկտիվ մտածողություն(1945)»<ref name="Վերթհայմեր">Вертгеймер М. Продуктивное мышление.- М., 1987.</ref>: Մտածողությունը ինսայթային է, իսկ [[ինսայթ]]ը ենթադրում է ամբողջի ըմբռնում։ Վերթհայմերը հանդես է եկել [[դպրոց]]ներում ավանդական ուսուցման պրակտիկայի դեմ։ Այդ պրակտիկայի հիմքում ընկած են մտածողության երկու հայեցակարգեր՝ ասոցիանիստական և ֆորմալ-տրամաբանական, որոնք խոչընդոտում են ստեղծագործական, արդյունավետ մտածողության զարգացմանը։ Վերթհայմերը ցույց է տվել, որ մտածողությունը կախված է սխեմայից, որով էլ հանդես են գալիս խմդրի կամ խնդրային իրավիճակի պայմանները։ Սխեմայի ադեկվատությունից էլ կախված է լուծման ճշգրտությունը, ընդ որում, լավ սխեման հնարավորություն է տալիս այն դիտարկել տարբեր տեսանկյուններից, այսինքն՝ իրավիճակի մեջ ներառված տարրերից ստեղծել տարբեր [[գեշտալտ]]ներ: Նոր պատկերների ստեղծման գործընթացը հենց ստեղծագործելու գործընթացն է <ref name="Վերթհայմեր"/>:
 
Ինսայթի մասին գաղափարը գլխավոր նշանակություն ուներ գեշտալտ հոգեբանության մեջ։ Նրան վերագրվել է ունիվերսալ բնույթ։ Այն հիմք էր գեշտալտիստների համար [[վարք]]ի ադապտիվ ձևերի բացատրման համար։ Քյոլերը գտնում է, որ ուսուցումը բերում է նոր կառուցվածքի ձևավորմանը և հետևաբար իրավիճակի այլ ընկալման և գիտակցման։ Այն պահին, երբ երևույթն անցնում է այլ իրավիճակ, այն ձեռք է բերում նոր գործառույթ։ Նոր համադրությունների ու նոր գործառույթների այսպիսի գիտակցումը նոր գեշտալտի ձևավորում է, որի գիտակցումը կազմում է մտածողության էությունը։ Քյոլերն այս գործընթացն անվանել է «գեշտալտի վերակառուցվածքավորում», այն տեղի է ունենում ակնթարթորեն և կախված է սուբյեկտի անցած փորձից։ Հենց այդ ակնթարթն էլ ինսայթ՝ փայլատակում («ահա՛-կռահում»)<ref name="յարոշ"/><ref name="գեշտալտ"/>:
Տող 61.
Գեշտալտ հոգեբանության մեջ կարևորագույն ոլորտ է ներկայացնում [[պահանջմունք]]ների, [[կամք]]ի, [[աֆեկտ]]ների հետազոտությունը, որը գլխավորապես կապված է [[Կուրտ Լևին]]ի (1890- 1947) անվան հետ<ref>Д.А.Леонтьев, Е.Ю.Патяева. Курт Левин: в поисках нового психологического мышления.[http://psychology-online.net/articles/doc-962.html] (ստուգված է 06.02.2016.)</ref>: Նրա տեսությունը հիմված է ճշգրիտ [[գիտություն]]ների՝ ֆիզիկայի, [[մաթեմատիկա]]յի վրա։ Լևինը կենտրոնացել է ոչ թե [[Իմացական գործընթացներ|իմացական գործընթաց]]ների, այլ [[անձ]]ի ուսումնասիրման վրա։ Անձի իր տեսությունը Լևինը մշակել է գեշտալտ հոգեբանության ընթացքի մեջ՝ այն անվանելով «հոգեբանական դաշտի տեսություն»: Նա ելնում է այն փաստից, որ անձն ապրում է և զարգանում իրեն շրջապատող առարկաների հոգեբանական դաշտում, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի [[վալենտականություն]]: Լևինի փորձերը ցույց են տվել, որ յուրաքանչյու մարդու համար այդ վալենտականությունն ունի իր նշանը, թեև միաժամանակ կան առարկաներ, որոնք բոլորի համար ունեն միևնույն գրավիչ կամ վանող ուժը։ Ազդելով մարդու վրա առարկաները նրա մոտ առաջացնում են պահանջմունքներ, որոնք Լևինը դիտարկում էր որպես էներգետիկ [[լիցք]]եր, որոնք մարդու մոտ առաջացնում են լարվածություն. այս վիճակում մարդը ձգտում է լիցքաթափվել, այսինքն՝ պահանջմունքի բավարարման։ Լևինն առանձնացրել է երկու տեսակի պահանջմունքներ՝ կենսաբանական և սոցիալական (քվազիպահանջմունքներ)։
 
Անձի կառուցվածքում պահանջմունքները մեկուսացված չեն, այլ գտնվում են միմյանց հետ կապի մեջ՝ որոշակի հիերախիայում։ Դրա հատ կետտեղ՝ միմյանց հետ կապված քվազիպահանջմունքերը կարող են փոխանակվել իրենց [[էներգիա]]յով: Այս գործընթացը Լևինն անվանել է լիցքավորված համակարգերի [[հաղորդակցություն]]: Հաղորդակցման հնարավորությունը արժեքավոր է նրանով, որ մարդու վարքը դարձնում է ավելի ճկուն, թույլ է տալիս հաղթահարել [[կոնֆլիկտ]]ներ, տարբեր բարդույթներ և գտնել բավարարող ելք բարդ իրավիճակներից։ Դա ընդլայնում է նրա հարմարման հնարավորությունները <ref>Зейгарник Б.В. Теория личности Курта Левина. М.: Изд-во Моск. Ун-та, 1981</ref>: Լևինն այն կարծիքին էր, որ ոչ միայն [[նևրոզ]]ները, այլև իմացական գործընթացների առանձնահատկությունները կապված են պահանջմունքների լարվածության կամ լիցքաթափման հետ։
 
Լևինի հետազոտություններն ապացուցել են, որ ոչ միայն տվյալ պահին գոյություն ունցեող իրավիճակը, այլև նրա կանխատեսումը, միայն մարդու [[Գիտակցություն|գիտակցության]] մեջ գոյություն ունեցող առարկաները կարող են որոշել նրա [[գործունեություն]]ը: Վարքի նման իդեալական [[դրդապատճառ]]ների առկայությունը մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարելու դաշտի անմիջական ազդեցությունը, «վեր կանգնելու դաշտի նկատմամբ»: Այս կերպ, Լևինը հանգել է կարևոր՝ ժամանակային հեռանկարի հասկացությանը, որը պայմանավորում է մարդու վարքը կյանքի տարածությունում և հիմք է հանդիսանում սեփական կյանքի անցյալի և ամբողջական ընկալման համար։ Ժամանակային հեռանկարի դրսևորումը հնարավորություն է տալիս հաղթահարելու շրջապատող դաշտի ճնշումը, որը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ մարդը գտնվում է ընտրության իրավիճակում <ref>Левин К. Теория поля в социальных науках. СПб.: Речь, 2000.</ref>:
 
Երեխայի անձի ձևավորման համար մեծ նշանակություն ունի դաստիարակչական հնարների համակարգը, մասնավորապես պատժի և խրապուսանքի։ Լևինը կարծում էր, որ երեխայի կողմից չկատարված պարտքի համար պատիժը երեխային դնում է [[ֆրուստրացիա]]յի իրավիճակի մեջ, քանի որ նա գտնվում է երկու արգելքների մեջ։ Լիցքաթափման համար երեխան կարող է ընդունել պատիժը կամ կատարել անցանկալի առաջադրանքը, սակայն նրա համար ավելի հեշտ է փորձել դուրս գալ դաշտից (թեկուզ երևակայական պլանով)։ Դրա համար էլ պատիժների համակարգը, ըստ Լևինի, չի նպաստում կամային վարքի զարգացմանը, այլ միայն մեծացնում է լարվածությունը և երեխաների [[Ագրեսիա|ագրեսիվություն]]ը: Առավել դրական է խրախուսանքների համակարգը։ Իսկ առավել օպտիմալ է այն համակարգը, որի դեպքում երեխան հնարավորություն է ստանում կառուցել ժամանակային հեռանկար տվյալ դաշտի արգելքը հաղթահարելու համար<ref>Левин К. Динамическая психология. М.: Смысл. 2001.</ref>:
 
Լևինը ստեղծել է հետաքրքիր [[Հոգեբանության մեթոդներ|հոգեբանական մեթոդ]]ների հավաք։ Դրանցից մեկը հուշել է բեռլինյան ռեստորաններից մեկում մատուցողի վարքի դիտումը, ով լավ հիշում էր այցելուների գումարի չափը՝ նախքան վճարելը և միանգամից մոռանում էր, երբ հաշիվն արդեն վճարված էր։ Ենթադրելով, որ տվյալ դեպքում [[թվեր]]ը պահվում են [[Հիշողություն|հիշողության]] մեջ՝ շնորհիվ լարվածության համակարգի և անհետանում դրա լիցքաթափմամբ <ref name="յարոշ" />:
 
Լևինն առաջարկել է իր աշակերտ Բլյումա Զեյգարնիկին փորձարարական ճանապարհով ուսումնասիրել անավարտ և ավարտված գործողությունների մտապահման տարբերությունները։ [[Գիտափորձ]]երը հաստատել են Լևինի կանխատեսումը։ Անավարտ գործողությունները մտապահվել են երկու անգամ ավելի լավ։ Ուսումնասիրվել են մի շարք ֆենոմեններ, որոնք բացատրվում էին՝ ելնելով հոգեբանական դաշտում լարվածության դինամիկայի դրույթից։ Հաստատված կախվածությունը հոգեբանության եմջ հայտնի է որպես «Զեյգարնիկի էֆեկտ» կամ «Զեյգարնիկի գործակից», որն արտացոլում է անավարտ և ավարտված գործողությունների կապը<ref name="ժդան" /><ref>Zeigarnik B. Das Behalten erledigter und unerledigter Handlungen // Psychologische Forschung, 1927, Bd.9, 1-85</ref>:
Տող 87.
Զայրույթի արտահայտումը՝ որպես այս լարվածության արդյունք, գոյություն ունի այս գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հաճախ տարբերվելով ավելի շատ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, քան դրսևորման ձևով։ Զայրույթի արտահայտումը և հենց զայրույթը չպետք է նույնացվեն։ Առաջին հերթին, զայրույթի արտահայտումն անցնում է շատ հեշտ։ Այդպիսի պոռթկումները լիցքաթափում են լարվածությունն այն ուղղություններով, որոնք իրական թեթևացում չեն տալիս, և դրա համար էլ սովորաբար մեծացնում են լարվածությունը՝ էգոյի նոր համակարգերի ներառման շնորհիվ։ Արդյունքում, փորձարկվողը արգելակում է այդպիսի պոռթկումները դաշտի այլ մասերից իր էգոյի ավելի ու ավելի մեկուսացման միջոցով։ Այս կերպ, առաջանում է Էգո-դաշտի կազմակերպվածության փոփոխություն, որը, խոչընդոտելով լիցքաթափմանը, նպաստում է ներքին լարվածությունների աճին։ Դրանով իսկ, Էգոյի և դաշտի ու Էգո-համակարգի առանձին մասերի միջև բաժանող «պատերը» ընկնում են բարձր ճնշման տակ, որոնց նրանք, ի վերջո, զիջում են։ [[Զզվանք]]ը բարիերի նկատմամբ, որի մի մասն այդ գիտափորձերում կազմում է հենց փորձարկողը, տարածվել է. ամբողջ շրջապատը հանդես է եկել հիմա արդեն որպես տարբերակված թշնամական դաշտ, ամբողջ դաշտը դարձել է այս կամ այն չափով քաոսային։ Միևնույն ժամանակ, ներքին անջրպետները էգոյում ճնշվել են, կենտրոնական միջուկը, «Ես»-ը ավելի ու ավելի է ներգրավվել տեղի ունեցողի մեջ, համակարգը կորցրել է իր մեկուսացումը և լիցքաթափել է իր լարվածությունը՝ անկախ դաշտի մյուս ուժերից. փորձարկվողը սկսում է խոստովանել փորձարկողին իր ինտիմ անձնային գաղտնիքների մասին՝ միաժամանակ ատելով նրան։ Երբ, վերջապես լարվածությունը դարձել է չափազանց ուժեղ, տեղի է ունեցել աֆեկտիվ պոռթում, որը եղել է այնքան ուժեղ, ինչքան էգոն անջատ է դաշտի հետ կոմմունիկացիայից։ Ոչ ամեն բռնկում է իրական թուլացում պատճառել, քանի որ այդ բռնկումները չեն կարողացել փոխել լարվածությունը պահող պայմանները։ Դրա փոխարեն նրանք առաջացրել են նոր լարվածություն. փորձարկվողը սկսում է ամաչել իր գործողություններից և տանջվել նոր լարվածություններից, որը բխում է այդ [[ամոթ]]ից: Ինչպես ամեն ինչ կփոխվեր, եթե փորձարկողն ասեր փորձարկվողին. «Ձեր առաջադրանքն անլուծելի է, դուք արել եք ամեն ինչ, ինչ ձեզնից խնդրել են, կարող եք գնալ»: Դա կհաներ բոլոր սկզբնական լարվածությունները, թեև զայրույթի գործողություններով առաջացած լարվածությունները կարող էին մնալ և կլինեին անմիջականորեն ուղղված փորձարկողին հակառակ, որը բոլոր անհանգստություների պատճառն էր։
 
Դեմբոյի վերջին գիտափորձերն ապացուցում են այն, որ հաճախ կարող է ծագել «օբյեկտային» զայրույթ, անձին չուղղված զայրույթ։ Այդպիսի գիտափորձերում փորձարկվողը մենակ էր սենյակում և իր հրահանգը ստացել էր [[թուղթ|թղթ]]ի վրա գրված, իսկ փորձարկողը հարևան սենյակում էր, որտեղից կարող էր դիտել փորձարկվողին <ref name="կոֆկա">Вилюнас В. (сост.) Психология эмоций. Хрестоматия. Издательство: Питер, 2007.</ref>:
=== Կարստենի հետազոտությունը ===
Կարստենի առավել վաղ հետազոտությունը համաձայնեցվում է Դեմբոյի արդյունքների հետ։ Կարստենի հետազոտական խնդիրը ոչ թե հենց հույզերն էին, այլ հագեցվածությունը, այսինքն՝ ֆենոմեն, որը կայանում է նրանում, որ միևնույն առաջադրանքի կրկնությունների թվաքանակի աճի դեպքում որոշակի պայմաններում առաջանում են նշանակալից ուժեր, որոնք դժվարացնում և ի վերջո արգելափակում են աշխատանքի շարունակումը։ Փորձարկվողներին տվել են տարբեր առաջադրանքներ և առաջարկել լուծել դրանք այնքան երկար, որքան կարող էին։ Սակայն, երբ նրանք արդեն հակված էին դադարեցնել աշխատանքը, փորձարկողը խրախուսում էր նրանց՝ շարունակելու (օրինակ՝ [[բանաստեղծություն]]ների ընթերցումը)։ Դինամիկ իրավիճակը շատ առումներով նման էր Դեմբոյի հետազոտություններին։ Առաջադրանքը դառնում էր կապված ուժեղ բացասական վեկտորի հետ, որը «դրդում է փորձարկվողին դուրս գալ իրավիճակից»: Բայց այստեղ էլ նա չի կարող լքել դաշտը արտաքին բարիերի պատճառով, որն, ինչպես Դեմբոյի հետազոտություններում, սահմանվում է ամբողջ իրավիճակով։ Արդյունքում, Դեմբոյի փորձերի նման ծագում են ուժեղ լարվածություններ, որոնք հաճախ հանգեցնում են հուզական պոռթկումների<ref>Karsten A. Psychische Sättigung // Psychologische Forschung, 1928, 10, 142-254</ref>: