«Գեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 18.
Ըստ [[Հեսիոդոս]]ի Գեան առաջինը անջատվում է [[Քաոս]]ից և իրենից ծնում է [[Ուրանոս]]ին (Երկնքին), [[Հորաներ]]ին և [[Պոնտոս]]ին (ծովը). Ուրանոսից Գեան ծնում է [[Տիտաններ (դիցաբանություն)|տիտաններ]]ին, [[կիկլոպներ]]ին, [[հեկատոնքեյրներ]]ին։ Գեան համարվում էր նաև [[Էրիննիաներ]]ի, [[գիգանտներ]]ի և [[մելիաներ]]ի մայրը։ [[Պոնտոս]]ի հետ Գեայի մերձեցումից լույս աշխարհ են եկել [[Ներևս]]ը, [[Թավմաս]]ը, [[Փորկիս]]ը, [[Կետո]]ն և [[Եվրիբա]]ն։ Իբրև գիգանտների մայր, Գեան փորձել է օգնել գիգանտներին գիգանտոմաքիայի ժամանակ։
 
Գեայի պաշտամունքը մեծ դեր է խաղացել նախնիներին մեծարելիս։ Երդման ժամանակ նրա անունը ամենասրբազանն էր։ Իբրև բերք պարգևող (Գեա Կարպոֆորոս–բերքատու), [[Հունաստան]]ում ամենուրեք մեծարում էին նրան։ Ըստ ավանդության, հին [[Դելփյան տաճար]]ը, նախքան այստեղ [[Ապոլլոն]]ի հայտնվելը, եղել է Գեայի սրբավայրը։ [[Դոդոնե]]ում նա համարվում էր Զևսի կինը։ Հետագայում որպես Զևսի կին նրա մասին եղած պատկերացումները ետ են մղվում [[Դիոնե]]ի, [[Հերա]]յի, [[Դեմետրա]]յի կերպարների շնորհիվ։ Ուշ շրջանում Գեային հաճախ շփոթել են Դեմետրիայի և [[Կիբելե]]ի հետ։ Անտիկ աշխարհում Գեայի պատկերումները քիչ են. [[Պերգամ]]ի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին [[առատության եղջյուր]]ը բռնած, նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին։ <ref>Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 49–50։</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեա» էջից