«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 145.
Հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ [[Հայաստան]]ի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ [[սափոր]]ների բազմապիսի տեսակներ, [[ցուլ]]երի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ, որոնք զարդարված են [[վագր]]երի ու [[օձ]]երի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։[[Եղնիկ]]ների, [[քարայծ]]երի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։ Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, [[մարտակառք]]երի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։ Կավե ամանների այս խումբը մոտենում է [[Շամքորի շրջան]]ի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։ Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։
 
[[Զանգեզուր]]ի և Սևանի շրջաններում հանյտնաբել են ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ <ref>А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы</ref>, որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ [[ճտկավոր կոշիկ]]ների տարբեր ձևերն ու մանրամասները։[[Հայաստան]]ի [[անոթ]]ների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում [[Կովկասո]]ւմ լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն [[Մինգեչաուր]]-[[Նախիջևան]]յան խմբի և [[Հյուսիսային Իրան]]ի<ref>L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden</ref> [[մ.թ.ա. 11]]-[[Մ.թ.ա. 10|10-րդ]] դարերի նմուշների հետ։
 
Ի տարբերություն արհեստների այլ ճյուղերի, բրոնզեդարյան Հայաստանի խեցեգործությունը համեմատաբար քիչ ընդհանրություններ ունի [[Հին Արևելք]]ի և Կովկասի նույնատիպ արտադրանքի հետ և լավագույն ձևով է դրսևորում տեղական արհեստի զարգացման առանձնահատկությունները։