«Ադենոզինեռֆոսֆատ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (→‎Դերը բջջի կառուցվածքի և շարժման մեջ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Ադենոզինեռֆոսֆատ''' (ԱԵՖ, {{lang-en|АТР}}), միացություն է՝ հայտնի որպես էներգիայի աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար։ Բջջում օգտագործվում է նյութափոխանակության և էներգիական փոխանակության համար։ ԱԵՖ-ը բացահայտվել է 1929 թվականին, Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականների՝ Կարլ Լոհմանի, Սիրուս Ֆիսկեի և Ե. Սաբարոուի կողմից<ref>Lohmann, K. (1929) ''Über die Pyrophosphatfraktion im Muskel.'' Naturwissenschaften 17, 624—625.</ref>։ Իսկ 1941 թվականին Ֆրից Լիպմանը ապացուցեց, որ ԱԵՖ-ը բջջում հանդիսանում է էներգիայի գլխավոր կրիչ<ref>Lipmann F. (1941) ''Adv. Enzymol.'' 1, 99-162.</ref>։
 
== Քիմիական և ֆիզիկական հատկություններ ==
ԱԵՖ-ը իր մեջ պարունակում է ադենոզին՝ կազմված ադենին ազոտական հիմքից և ռիբոզ ածխաջրից, և երեք ֆոսֆորական թթվի մնացորդներ։ Ֆոսֆորական խմբերը որոնք մոտիկ են ռիբոզին նաշվում են որպես ալֆա (α), բետա (β), և գամա (γ) ֆոսֆատներ։ Հետևաբար դա սերտորեն կապված է ՌՆԹ-ի մոնոմեր ադենոզին նուկլեոտիդի հետ։ ԱԵՖ-ը լավ լուծվում է ջրում և բավականին կայուն է pH&nbsp;6.8 և 7.4 միջև, բայց արագ ենթարկվում է հիդրոլիզի չափազանց մեծ pH-ի ժամանակ։ Քիմիապես ԱԵՖ-ը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատ եթեր, որը հանդես է գալիս որպես ադենինի և ռիբոզի ածանցյալ։ Պուրինինային ազոտային հիմքը՝ ադենինը, կապվում է ռիբոզի մեկ ածխաթթվի հետ։ ԱԵՖ-ը հիմնականում գտնվում է աղի վիճակով։<ref>{{cite book| editor=Stecher, P. G. | year=1968 | title=The Merck Index: an encyclopedia of chemicals and drugs 8th edition |publisher= Merck and Co. Ltd.}}</ref>