«Ագռավներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 21.
 
[[Պատկեր:Corvidae.png|մինի| {{լեգենդ|#007500|Բնական արեալ}} {{լեգենդ|#DCCA01|Ինտրոդուկցիա ([[Նոր Զելանդիա]], [[Մավրիկիոս]], [[Ռեյունյոն]])}} {{լեգենդ|#0075FF|[[Հավայներ]], [[Մալթա]], [[Պուերտո Ռիկո]]}}]]
'''Ագռավներ''' ({{lang-la|Corvidae}}), թռչունների [[Դաս (կենսաբանություն)|դասդասի]]ի [[ճնճղուկանմանների կարգ]]ի [[թռչուններ]]ի ընտանիք։
 
== Ապրելավայր ==
Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ, որոնք տարածված են [[Եվրոպա]]յում, [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական]] և [[Հարավարևելյան Ասիա]]յում, [[Աֆրիկա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց։ [[ՀՀ]]-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, [[կաչաղակ]], կարմրակտուց, ալպիական, [[սովորական ճայ]]եր, սերմնաքաղ։
 
== Տեսակներ ==
 
=== Սև ագռավներ ===
{{Հիմնական հոդված|Սև ագռավ}}
Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ)։ Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով։
Տող 38.
Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր։
 
Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար [[բազե]]ի և սպիտակագլուխ [[անգղեր|անգղանգղի]]ի հետ։
 
Գրանցված է ՀՀ [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։
 
=== Մոխրագույն ագռավներ ===
Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում։ Աղմկարար վարքով (հատկապես՝ ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում։ Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են։ Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես՝ ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։
 
Տող 48.
Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։
 
=== Սովորական կաչաղակ ===
{{Հիմնական հոդված|Սովորական կաչաղակ}}
 
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ ([[կաքավ]], [[լոր]], [[արտույտ]]) ու մեծ քանակությամբ ձվեր։ Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ։ Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում։
 
=== Ալպիական ճայ ===
Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը։ Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։
 
=== Կարմրակտուց ճայ ===
Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում։ Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր։
 
=== Մեծ անտառային կաչաղակ ===
Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում։
 
=== Սովորական ճայ ===
Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում։ Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագռավներ» էջից