«Ագուլերեն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Ագուլերեն''', [[իբերակովկասյան լեզվաընտանիք]]ի հյուսիսային ճյուղի արևելյան խմբի լեզու, պատկանում է [[դաղստանյան լեզուներ]]ի լեզգիական խմբին։ Ագուլերեն խոսում են [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] [[Դաղստանի Հանրապետություն|Դաղստանի Հանրապետության]] կենտրոնական մասի հարավ-արևելքում ապրող ագուլները։ Դաղստանի պաշտոնական լեզուներից է։ Ունի 4 բարբառ։ Մինչև 1990 թ. գիր չուներ, գործածվում է ռուսական գիրը։ 1992 թվականից ուսուցանվում է դպրոցում՝ իբրև մայրենի լեզու։ Ագուլերեն նյութեր տպագրվում են «Вести Агула» երկլեզու (ռուսերեն և ագուլերեն) շաբաթաթերթում։ Խոսողների թիվը 2010 թ. 29300 էր։
 
Ունի բաղաձայնական բարդ համակարգ։ Գոյականն ունի 28 հոլով, 4 հիմնական ([[Ուղղական հոլով|ուղղական]], [[Էրգատիվ հոլով|էրգատիվ]], [[Սեռական հոլով|սեռական]], [[Տրական հոլով|տրական]]) և 24 տեղանիշ։ Բայը դեմքի և թվի քերականական կարգեր չունի։ Խոնարհման մեջ դեմքի և թվի գաղափարը արտահայտվում է ոչ թե բայական վերջավորություններով, այլ հարակից դերանուններով։ Առկա են բազմաթիվ նախամասնիկներ՝ բայերին կից։ Ունի դասեր և դասանիշներ<ref>{{Գիրք:Լեզվաբանական բառարան|2}}</ref>։
 
=== Ագուլերենի այբուբենը ===