«Արեգակնային ժամացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 8.
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ <math> \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \cos \varphi </math> բանաձևի։ Հին ու միջնադարյան [[Հայաստան]]ում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
 
Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են [[Զվարթնոց]]ում, [[Դսեղ]]ում, [[Ծաղկաձոր]]ում, [[Դիլիջան]]ում, [[Նոյեմբերյան]]ում, [[Լեռնային Ղարաբաղ]]ում և այլուր գտնվող [[վանք]]երի ու [[տաճար]]ների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է ''եկեղեցի''-ն ''ժամ'' կոչելու ավանդությամբ։ <ref>Գյումրեցիներն ավանդաբար ''եկեղեցին'' անվանում են ''ժամ'' հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, [[Գյումրի]]ի բարբառով ''ժամի քով'' բառացի նշանակում է ''եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ'', իսկ ընդհանրապես՝ ''եկեղեցու մոտ''։</ref>
 
[[Մատենադարան]]ի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։