«Աստվածների կործանումը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 9.
== Սյուժե ==
{{Զգուշացում նախքան ընթերցելը}}
Իրադարձություններն սկսվում են [[Գերմանիա]]յում 1933 թվականի փետրվարի 27-ին։ Մետաղաձուլարանի սեփականատեր և արիստոկրատ բարոն Իոախիմ ֆոն Էսսենբերկը տոնում է իր ծննդյան օրը։ Հավաքվել են նրա ազգականները՝ Իոախիմի կրտսեր որդի Կոնստանտին ֆոն Էսսենբերգը և նրա որդին՝ Գյունտերը, բարեկամուհի Էլիզաբեթն իր ամուսնու՝ արտադրական կոնցերնի փոխնախագահ Հերբերտ Թալմանի հետ, Իոախիմի ավագ որդու այրին՝ Սոֆի ֆոն Էսսենբերկը, նրա տղան՝ ընտանիքի ունեցվածքի օրինական ժառանգորդ Մարտինը, և Սոֆիի սիրեկան, մետաղաձուլական գործարանների տնօրեն Ֆրիդրիխ Բրուկմանը։ Ներկա է նաև Սոֆիի զարմիկը՝ էսէսական Աշենբախը։ <ref>Վիսկոնտիի մասին իր մենագրության մեջ Գ. Բեկոնը նշում է, որ Էսենբեկովների բարեկամական կապերը կարելի է բացահայտել միայն ֆիլմը մի քանի անգամ դիտելուց հետո։</ref>
 
Ֆիլմի անջնջելի կադրերից է այն պահը, երբ Մարտինը կանացի հագուստով նմանակում է [[Մառլեն Դիտրիխ]]ին «Երկնագույն հրեշտակից»։ Ծննդյան տոնն ընդհատում է [[Բեռլին]]ից եկած հաղորդագրությունն այն մասին, որ այրվում է [[Ռեյխստագ]]ը։ Ընտանիքի ղեկավարը, ելնելով հանգամանքներից, Կոնստանտինին նշանակում է փոխնախագահ՝ հաշվի առնելով այն, որ նա նացիստական կուսակցության անդամ է։ Հերբերտը, որը առավել լիբերալ հայացքներ ունի, հասկանում է, որ իր կյանքը վտանգի տակ է ու կարող է փրկվել միայն փախուստով։