«Աբրահամ Ա Աղբաթանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Աբրահամ Ա Աղբաթանեցի''' ([[6-րդ դար]]ի կես, գյուղ Աղբաթանք (Ռշտունիք գավառ) - մոտ [[613]]), ամենայն հայոց [[կաթողիկոս]] [[607]] թվականից։ Հաջորդել է [[Մովսես Բ Եղիվարդեցի|Մովսես Բ Եղիվարդեցուն]]։ Նախքան [[կաթողիկոս]] ընտրվելը եղել է [[Ռշտունիք]] գավառի եպիսկոպոսը։ Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց։
 
== Գործունեությունը ==
6-7-րդ դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև։ [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի ([[6-րդ դար]]ի վերջ) միջոցով հեռացնելով [[Հայաստան]]ի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական [[Մորիկ]] կայսրը ([[591]] թվականից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ [[Դվին]]ում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ [[608]] թվականին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։