«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 63.
=== Իրավաբանի և քաղաքական գործչի կարիերայի սկիզբը ===
[[Պատկեր:Mary Todd Lincoln 1846-1847 restored cropped.png|մինի|170px|ձախից|Մերի Թոդը՝ Լինքոլնի կինը]]
1835 թվականին/26 տարեկանում/ Լինքոլնը ընտրվեց Իլինոյիս նահանգի Օրենսդիր խորհրդի անդամ։ Երբ Լինքոլը մտավ քաղաքական ասպարեզ, ԱՄՆ-ի նախագահը Էնդրյու Ջեքսոնն էր։ Լինքոլնը ողջունում էր նրա աջակցությունը ժողովրդի քաղաքական գործողություններին, սակայն չէր ընդունում նահանգների տնտեսական կյանքի պետական կարգավորման հարցերում Դաշնային կառավարության ձեռնպահ մնալը։<ref name="peoples" /> Վեհաժողովի նիստից հետո նա ավելի հաստատակամ, քան առաջ, սկսեց իրավունքի ուսումնասիրությունը։ 1836 թվականին ինքնուս Լինքոլնը քննություն է տալիս՝ իրավաբանի կոչում ստանալու համար։ Նույն թվականին Օրենսդիր ժողովում Լինքոլնին հաջողվում է հասնել նրան, որ նահանգների մայրաքաղաքը Վանդեյլիից տեղափոխվի դեպի [[Սփրինգֆիլդ (Իլինոյս)|Սփրինգֆիլդ]]։ 1837 թվականին նա ինքն էլ այնտեղ է տեղափոխվում։ Այնտեղ Ուիլիամ Բաթլերի հետ միասին միացավ «Ստյուարտ և Լինքոլն» ընկերությանը։ Երիտասարդ օրենսդիրն ու իրավաբանը արագ ձեռք բերեց վստահություն՝ շնորհիվ իր հռետորական ունակությունների և անբասիր համբավի։ Հաճախ հրաժարվում էր վերցնել անապահով քաղաքացիների վճարները, որոնց նա պաշտպանել էր դատարանում։ Մեկնում էր նահանգի տարբեր մասեր, որպեսզի մարդկանց օգներ դատավարությունների վերլուծությունների ժամանակ։ 1840 թվականին Լինքոլնը ծանոթանում է [[Կենտուկի]] նահանգից Մերի Թոդ/1818-1882 թթ/ անունով մի աղջկա հետ, և 1842 թվականի նոյեմբերի 4-ին նրանք ամուսնանում են։ Մերին ունենում է 4 որդի, որոնցից միայն ավագը՝ Ռոբերտ Լինքոլնն է բավական երկար ապրել։ Էդվարդ Լինքոլնը ծնվել է 1846 թվականի մարտի 10-ին և մահացել 1850 թվականի փետրվարի 1-ին Սփրինգֆիլդում։ Ուիլյամ Լինքոլնը ծնվել է 1850 թվականի դեկտեմբերի 21-ին ու մահացել 1862 թվականի փետրվարի 20-ին Վաշինգտոնում՝ հոր նախագահության ժամանակ։ Թոմաս Լինքոլնը ծնվել է 1853 թվականի ապրիլ 4-ին, մահացել է 1871 թվականի հուլիսի 16-ին Չիկագոյում։<ref name="young">Cathy Young "Co-opting Lincoln's sexuality" Boston Globe Jan 31, 2005</ref><ref>[http://www.powells.com/review/2003_12_15.html A Review by Gregory M. Lamb at www.powells.com] of "We Are Lincoln Men": Abraham Lincoln and His Friends" D. H. Donald</ref><ref name="R.Brookhiser">Richard Brookhiser [http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9F05E5D61439F93AA35752C0A9639C8B63 Was Lincoln Gay?] New York Times Jan 9, 2005</ref><ref>Michael Burlingame ''Afterword: The Intimate World of Abraham Lincoln'' pg 226-238 Free Press 2005 ISBN 0-7432-6639-0</ref>
 
=== Քաղաքական կարիերան մինչև նախագահությունը ===