«Այնշտայնի դաշտի հավասարումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (47) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 265.
 
== Լուծումներ ==
Այնշտայնի դաշտի հավասարումների լուծումները [[տարածաժամանակ]]ի [[մետրիկ թենզոր (հարաբերականության տեսություն)|մետրիկներ]]։ Այս մետրիկները նկարագրում են տարածաժամանակի կառուցվածքը՝ ներառյալ օբյեկտների իներցիալ շարժումը տարածաժամանակում։ Քանի որ դաշտի հավասարումները ոչ գծային են, դրանք միշտ չեն կարող ամբողջությամբ լուծվել (այսինքն՝ առանց մոտարկումներ անելու)։ Օրինակ, գոյություն չունի հայտնի լրիվ լուծում երկու զանգվածեղ մարմիններ պարունակող տարածաժամանակի համար (որը, օրինակ, կրկնակի աստղային համակարգի տեսական մոդելն է)։ Սակայն մոտարկումները հիմնականում արվում են այս դեպքերի համար։ Դրանք սովորաբար կոչվում են [[հետնյուտոնյան մոտարկումներ]]։ Սակայն կան նաև բազմաթիվ դեպքեր, երբ դաշտի հավասարումը լուծվում է ամբողջությամբ։ Դրանք կոչվում են [[հարաբերականության ընդհանուր տեսության ճշգրիտ լուծումներ|ճշգրիտ լուծումներ]] <ref>{{cite book | last = Stephani | first = Hans |author2=D. Kramer |author3=M. MacCallum |author4=C. Hoenselaers |author5=E. Herlt | title = Exact Solutions of Einstein's Field Equations | publisher = [[Cambridge University Press]] | year = 2003 | isbn = 0-521-46136-7 }}</ref>։
 
Այնշտայնի դաշտի հավասարումների ճշգրիտ լուծման հետազոտությունը ֆիզիկական [[տիեզերագիտություն|տիեզերագիտության]] հիմնական նպատակներից մեկն է։ Այն հանգում է [[սև խոռոչ]]ների կանխատեսմանը և [[տիեզերք]]ի զարգացման տարբեր մոդելների։