«Ռաֆայել Իշխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 3.
'''Ռաֆայել Ավետիսի Իշխանյան''' ([[1922]] [[մարտ 9]], [[Երևան]]-[[1995]] [[փետրվար 6]], [[Երևան]]), [[Լեզվաբանություն|լեզվաբան]], [[Գրականագիտություն|գրականագետ]], մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1973]]), պրոֆեսոր ([[1978]]), [[ՀՀ Ազգային ժողով|Հայաստանի գերագույն խորհրդ]]ի պատգամավոր։
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (գնդակահարվել է [[1937]] թ.) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1933) ընտանիքում։ [[1939]] թ. ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]նի բանասիրական ֆակուլտետ։ [[1940]] թ. զորակոչվում է բանակ, մասնակցում [[Հայրենական Մեծ Պատերազմ]]ին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թ. ավարտում է [[Երևանի պետական համալսարան|Պետհամալսարանը]]։ 1954 թ. ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ [[1962]] թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ [[Ակսել Բակունց|«Ակսել Բակունց»]]։ [[1973]] թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»։ 1955-1963 թթ. աշխատել է [[Հայաստանի Ազգային գրադարան|Հանրային գրադարանում]] (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, [[Մատենադարան|Մաշտոցի անվան մատենադարանում]] գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում։ [[1963]]-[[1992]] թթ. աշխատել է [[Երևանի պետական համալսարան|Պետհամալսարանի]] բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ [[1991]]-ից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։