«Հարություն Սուրխաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 42.
Նրա ծննդավայրը՝ [[Ղրիմի]] Հին Ղրիմ քաղաքը, ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը՝ Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը՝ Սուրխաթյան։
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
 
Ծնվել է [[1882]]-ի [[մայիսի 5]]-ին (նոր տոմարով՝ [[մայիսի 17]]-ին), [[Ղրիմ]]ի Հին Ղրիմ (Սուրխաթ)քաղաքում։ Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում։ Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը։ [[1895]]-ին, տասներեքամյա Հարությունը մեկնում է [[Մելիտոպոլ]] և աշխատում որպես խանութի աշակերտ։ Այստեղից նա գնում է [[Կամենսկոյե]] և դարձյալ կատարում նույն ծանր աշխատանքը, որի պատճառով նա ստանում է թոքախտ հիվանդությունը։ Հետո մեկնում է Թիֆլիս և իր ազգականի՝ [[Քրիստափոր Կարա-Մուրզա]]յի օգնությամբ աշխատանքի մտնում տեղի երգչախմբում։ Այստեղ նրա հիվանդությունը սաստկանում է, և ստիպված էլինում թողնել աշխատանքը, [[1900]]-ին մեկնել [[Աշխաբադ]] և ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում։ այստեղ չի կարողանում մնալ և նորից վերադառնում է [[Ղրիմ]]։ Հեռակա քննություններ է հանձնում և ավարտում [[Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիա]]ն։ [[1907]]-ին, կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հետ մեկնում է [[Խարկով]], ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ավարտել այն։ [[1910]]-ից մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում։ Այստեղ նա սկսում է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում։ [[1918]]-ից աշխատակցում է [[«Պահակ»]] և [[«Կարմիր ծիլեր»]] բոլշևիկյան թերթերին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատում է որպես [[Հայաստան]]ի դիվանագիտական ներկայացուցիչը [[Վրաստան]]ում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ։ [[Վրաստան]]ի լուսավորության կոմիսարիատը լիազորում է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը [[Վրաստան]]ի դպրոցներում և տեխնիկումներում։ Սուրխաթյանը գրականության բազմաթիվ դասագրքերի հեղինակ է։ [[1930]]-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում պարապում էին այդ դասագրքերով։ Ըստ գրականագետի կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հավաստիացման, Սուրխաթյանը [[1937]]-ին արդեն ավարտել էր բուհերի ու տեխնիկումների համար կազմած գրականության ձեռնարկը և «Սասունցի Դավթի» մասին մի ուսումնասիրություն։ Այդ երկու գործերի ձեռագրերը կորել են։ Սուրխաթյանը մահացել է [[1938]]-ի [[ապրիլի 9]]-ին, [[Կարնակի]]ում։