չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ (ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ) |
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)) |
||
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է [[Շամախի]] քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է [[Բաքու]]։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ [[գործարան]]ն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով [[մեքենա]]յագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «[[Մշակ]]»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։
== Ստեղծագործական կյանք ==
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։
[[1880]]-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն [[Կովկաս]]ում, այլև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], հետագայում էլ սփյուռքա[[հայ]] կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։
== Ծանոթագրություններ ==
|