«Ազգայնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 13.
Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս [[հասկացություն]]ը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական [[գիտություն]]ներում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև [[ֆրանսիական հեղափոխություն]]ը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։
=== Քաղաքական սահմանումներ ===
Քաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա։ Համաձայն այս սահմանումների՝ ազգայնականությունը պահանջ է, ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ [[մշակույթ]]ով կամ քաղաքականապես նույնական լինեն. ազգային պետության ձևավորում կամ պահպանություն, ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ։ Այսպիսով, ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման՝ ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը։ Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենանաիդելական ձևը։ Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը, ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է։ Նրա համար ազգայնականությունը ինքնակառավարման հայեցակարգ է <ref>Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London, p 45.</ref>:
 
Հաջորդ տեսակը պետության կողմից իրականացվող [[Բնակչություն|բնակչության]] մշակութային հոմոգենիզացիան է։ Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր՝ մշակութային դեր։ Պետությունն այժմ դառնում է ժողովրդին կրթող և մշակույթի պահապան։ Այն ստեղծում է ազգը։ Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին՝ պետության կողմից հովանավորվող [[դպրոց]]ների ստեղծում, որտեղ ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ՝ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտացում, հատկապես [[Լեզու|լեզվ]]ի առումով։ Լեզվի ստանդարտացումն առաջին անգամ կիրառվել է [[Ֆրանսիա]]յում Լուիս 14-րդ կողմից [[1635 թվական]]ին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո՝ չնայած այն փաստին, որ դրա կրողը [[Ազնվականություն|ազնվականության]] սակավաթիվ կրթված զանգվածն էր։
Տող 27.
Այս արժեքները կարող են լինել ցածր (ժողովրդական) կամ բարձր (վերնախավի) մշակույթի կամ նույնիսկ [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]] մաս։ Ազգայնականության այս կոնցեպցիան ընդգծում է ինտելեկտուալների և արվեստագետների դերը էթնիկ մշակույթի հաստատման, համապատասխանեցման և փոխանցման ընթացքում։ Ազգայնականության մշակութային նման ըմբռնումը նվազեցնում է անկախ պետականության դերը ազգայնական շարժումներում։ Փաստորեն, պետականության ձեռքբերումը համայնքի ինքնարտահայտման պահանջի իրացման (այն է պահպանել իր մշակույթը և աշխարհայացքը) հնարավոր ձևերից միայն մեկն է։ Եվ իսկապես նման ձևակերպմամբ ազգայնականությունը կարող է ի հայտ գալ թե՛ մշակութային համայնքների ներսում թե՛մի ազգի ներսում որը արդեն ունի պետականություն։ Ազգայնականության այս բացատրության հետ են կապված Հերդերի և Ջոն Հատչիսոնի անունները։
 
Որոշ գիտնականներ, առաջին հերթին՝ Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը, ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար կարգավիճակի կամ հեղինակության համար։ Մասնավորապես, Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման համար <ref>Berlin, I. (1998) The Proper Study of Mankind . Farrar , Straus, & Giroux, New York.</ref>: Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում՝ այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ։ Գրինֆլիդը նույնպես պնդում է, որ ընդվզումը գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է <ref>Greenfeld, L. (1992) Nationalism: Five Roads to Modernity . Harvard University Press , Cambridge, MA.</ref>:
 
Ազգայնականության Էնթոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է։ Ըստ նրա՝ ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է [[Բնակչություն|բնակչության]] անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված՝ ձեռք բերելու և պահպանելու առաջինը՝ քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական [[իրավունք]]ներ, երկրորդը՝ էթնոմշակութային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն <ref>Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.</ref>:
 
== Ազգայնականության պատճառների քննարկում ==
Տող 36.
Մոդեռնիստական քննարկումները իրենց հերթին կարող են լինել կամ համակարգային ֆունկցիոնալիստական կամ ինստրումենտալիստական։ Առաջին դեպքում համարվում է, որ ժամանակակից համակարգերը ազգայնականության պահանջ ունեն, իսկ ինստրումենտալիստական բացատրությունները պնդում են որ ազգայնական շարժումների առաջնորդների [[Միտք|մտք]]երում կան անտեսանելի մղումներ։ Նրանք մասնավորապես ազգի անունից մարտահրավեր են նետում առկա մշակութային մոտեցումներին՝ դրանով քողարկելով իրենց քաղաքական և տնտեսական հեռահար [[նպատակ]]ները: Ներկայումս, թե՛ [[քաղաքականություն]]ը, թե՛ [[տնտեսություն]]ը և թե մշակույթը կարող են անհրաժեշտություն ունենալ կամ օգուտներ քաղել ազգայնականությունից։
 
Քաղաքականության օգուտը ներկայացվել է Պոլ Բրասսի կողմից։ Նրա կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար։ Զանգվածները հակված են օգնելու նրանց, ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես [[կրոն]]ի մասին։ Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը, այն է՝ իշխանությանն փնտրտուք <ref>Brass, P. R. (1991) Ethnicity and Nationalism: Theory and Comparison . Sage , London.</ref>:
 
Տնտեսական օգուտի մասին խոսել է Գելլները։ Նրա համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիալ-մշակութային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով։ Այն չի քարոզում հին մշակույթը, այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում։ Արդյունքում, բնակչությունը դառնում է ազգ, քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը <ref>Gellner, E. (1983) Nations and Nationalism . Blackwell , Oxford.</ref>: Ազգայնականության մեկ այլ տնտեսական [[դրդապատճառ]] նկարագրվում է Էրիկ Հոբսբաումը։ Հոբսբամը գտնում է, որ բուրժուական կապիտալիստական [[հասարակություն]]ը, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև։ Այդ իսկ պատճառով, բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակութային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը։ Այս հիմքով, նրանք պահանջում են ազգային համերաշխություն՝ համագործակցություն և բարիդրացիական հարբերություններ հասարակության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ազգայնականությունը այս դեպքում մտացածին գիտակցություն էր, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությունը <ref>Hobsbawm, E. (1990) Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality . Cambridge University Press , Cambridge., Hobsbawm, E. & Ranger, T. (Eds.) (1983) The Invention of Tradition . Cambridge University Press , Cambridge.</ref>:
 
Մշակութային օգուտի մասին խոսել է Էլի Կեդորիին։ Ազգայնականությունը հայեցակարգ է՝ մշակված օտարված ինտելեկտուալների կողմից։ Այն ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց է և վերադարձ դեպի «տաքուկ ծննդավայր»` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում: Այս տիպի այգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման <ref>Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London.</ref>:
 
Այս մոտեցման մեկ այլ տարբերակ է առաջարկում Բենեդիկտ Անդերոսոնը՝ առաջ քաշելով հարաբերականորեն երկարաժամկետ մոդեռնիզացիայի և ազգային զարգացման մոդել: Նախկինում կրոնական և տնտեսական պայմանները, հատկապես [[Բողոքականություն|բողոքականության]] և տպագիր [[կապիտալիզմ]]ի պարագայում, պահանջում էին ժողովրդական զանգվածների լեզվի միատարություն և գրագիտություն: Դրա պատճառները մասամբ կրոնական էին՝ [[Աստված|Աստծու]] խոսքին ուղղակի առնչվելու առումով և մասամբ ել տնտեսական՝ եկամտի նկատառումներով, ինչքան ավելի շատ մարդ կարդալ իմանա, այնքան ավելի մեծ քանակով [[Գիրք|գրքեր]] կվաճառվեն: Ավելի ուշ շրջանում, կրոնական համայնքը փոխարինվեց լեզվական համայնքով, որը հնարավոր դարձավ թերթերի և [[Գրականություն|գրականությա]]ն միջոցով [[Շփում|շփման]] շնորհիվ <ref>Anderson, B. (1983) Imagined Communities . New Verso , London.</ref>:
 
=== Հակամոդեռնիստական քննարկումներ ===
Հակամոդեռնիստական բացատրությունները չորս հիմնական տիպի են. սոցիոկենսաբանական, պրիմորդիալիստական, պերենիալիստական և էթնոսիմվոլիստական:
* Սոցիոկենսաբան Պիեռ վան դեն Բեռգեն պնդում է որ ազգայնականությունը կենսաբանորեն պայմանավորված [[սոցիալական շարժում]] է, որը պահանջում է համերաշխություն մշակութապես նման անհատների միջև: Նմանի ընտրությունը՝ գենետիկորեն համարժեք անհատների խաչասերման միջոցով, ապահովում է տիպի գենետիկական հարատևություն: Ազգայնականությունը գիտակցված [[Դարվինիզմ]]ն է <ref>Van den Berghe, P. L. (1987) The Ethnic Phenomenon . Praeger , New York.</ref>:
* Պրիմորդիալիստներ Էդվարդ Շիլսը և Ստիվեն Գրոսբին ազգայնականության արմատները տեսնում են կոնկրետ տարածքում կամ համայնքում ծնված լինելու հանգամանքում: Մարդկային էակները բնականորեն կապված են առաջնային կենսատու ուժերին, ինչպիսիք են [[ընտանիք]]ը և ծննդավայրը: Մարդկային էակները էթնիկ կապվածությունը հակված են համալրելու ի վերուստ տրված, կենսական և հիմնարար սոցիալական կապով: Ի տարբերություն սոցիոկենսաբանների՝ պրիմորդիալիստները ազգայնականությունը դիտում են որպես հուզական զգացում, պարտավորվածություն և [[սեր]] մարդու կյանքի աղբյուրի` ընտանիքի, հողի և այլ մարդկանց նկատմամբ, որոնք կապված են նույն մշակույթով և տարածական կապերով <ref>Shils, E. (1957) Primordial, Personal, Sacred and Civil Ties . British Journal of Sociology (8) : 130 45, Grosby, S. (1994) The Verdict of History: The Inexpungeable Ties of Primordiality . Ethnic and Racial Studies (17) : 164 71.</ref>: Նմանապես Վոլկեր Կոննորը ընդգծում է ազգայնականության զգացմունքային հիմքը, ինչը նա անվանում է էթնոնացիոնալիզմ <ref>Connor, W. (1994) Ethnonationalism: The Quest for Understanding . Princeton University Press , Princeton.</ref>:
* Պերենիալիստները՝ ինչպես Ջոն Արմստրոնգը, ազգերը դիտարկում են որպես երկար ժամանակահատվածի ընթացքում ձևավորված պրեմոդեռն էթնոմշակութային սոցիալական խմբավորումներ, խմբային փորձի, սիմվոլների, միֆերի կուտակման և այլ ազգերի հետ բախումների ընթացքում<ref>Armstrong, J. A. (1982) Nations Before Nationalism . University of North Carolina Press , Chapel Hill.</ref>: Ազգայնականությունը այնուամենայնիվ, որպես երբեմն ֆանատիկ և ագրեսիվ գաղափարախոսություն, որը տարածվում է վերնախավերի կողմից՝ մոբիլիզացնելու ազգերը այլ ազգերի հետ պայքարելու նպատակով, նոր երևույթ է։ Ազգայնական վերնախավերը ուշադիր կերպով ուսումնասիրում են ժողովրդական հավատալիքները կամ սիմվոլները իրենց ընտրազանգվածը դիրքը, տարածք կամ այլ նյութական բարիքներ ստանալու նպատակով։
* Էթնոսիմվոլիստները՝ ինչպես Էնթոնի Սմիթը և Ջոն Հատչիսոնը, ո՛չ մոդեռնիստ են, ո/չ էլ հակամոդեռնիստ, թեև կարող են համարվել բավարար մոդեռնիստներ։ Այս տեսաբանները ժամանակակից ազգայնականությունը բացատրում են նախ մոդեռն տերմինաբանությամբ, որպես նոր հայեցակարգ կամ գաղափարախոսություն՝ ուղղված սահմանված նպատակների իրականացմանը՝ հանուն ազգի և հետո որպես ժամանակակից աշխարհի սոցիալապես և բարոյապես քայքայիչ երևույթներին պատասխան <ref>Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.,Hutchinson, J. (1987) The Dynamics of Cultural Nationalism . Allen & Unwin , London.</ref>:
 
Այս տեսաբանների համար ազգայնականությունը մեկտեղում է պատմությունը և ներկան, և վերջինիս հաջողությունը պայմանավորում են անցյալի անընդհատությամբ, մշակութային ինքնությունների ճկունությամբ, այլ ոչ ֆիքսվածությամբ և մարդկության ցանկությամբ՝ ապրելու մի համայնքում որն ունի պատմություն։