«Y քրոմոսոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 1.
'''Y քրոմոսոմը''' - [[կաթնասուն]]ների մեծ մասի, այդ թվում և [[մարդ]]ու սեռական քրոմոսոմն է։ Պարունակում է արական սեռը որոշող [[SRY]] [[գեն]], ինչպես նաև սպերմատոզոիդների բնականոն ձևավորման համար անհրաժեշտ գեներ։ Մարդու Y քրոմոսոմը կազմված է ավելի քան 59 միլիոն զույգ նուկլեոտիդներից։ Y քրոմոսոմի [[ԴՆԹ]]-ն փոխանցվում է հորից որդուն, ուստի և Y-ԴՆԹ-ն կիրառվում է տոհմաբանական հետազոտություններում <ref name="test">Hammer M., Zegura S. The Human Y ChromosomeHaplogroup Tree: Nomenclature and Phylogeography of Its Major Divisions. Annual Review of Anthropology.2002; 31: 303-321.։</ref>։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Տող 9.
===Ծագումը===
Համարվում է, որ X և Y քրոմոսոմները ծագել են նույնատիպ զույգ քրոմոսոմներից, երբ հնագույն [[կաթնասուն]]ների մոտ առաջացել է գեն, որի ալելներից մեկը հանգեցրել է արական օրգանիզմի զարգացմանը <ref>Graves J.A.M. (2006). «Sex chromosome specialization and degeneration in mammals». Cell 124 (5): 901–14. DOI:10.1016/j.cell.2006.02.024. PMID 16530039</ref>։ Այդ ալելը կրող քրոմոսոմները վերածվել են Y քրոմոսոմի, իսկ զույգի երկրորդ քրոմոսոմը՝ X քրոմոսոմի։ Այդպիսով, X և Y քրոմոսոմներն ի սկզբանե տարբերվել են ընդամենը մեկ գենով։ Ժամանակի ընթացքում արուների համար օգտակար և էգերի համար վնասակար (կամ ազդեցություն չունեցող) գեները կամ զարգացել են Y քրոմոսոմում, կամ էլ [[տրանսլոկացիա]]յի գործընթացում տեղափոխվել են Y քրոմոսոմ <ref>Graves J.A.M., Koina E., Sankovic N. (2006). «How the gene content of human sex chromosomes evolved». Curr Opin Genet Dev 16 (3): 219–24. DOI:10.1016/j.gde.2006.04.007. PMID 16650758.</ref>։
 
== Սպառում ==
 
Մարդու Y քրոմոսոմի գոյության ընթացքում սկզբնական 1438 գեներից 1393-ը անհետացել են։ Միլիոն տարվա կտրվածքով 4,6 գեների կորստի արագության դեպքում մարդու Y քրոմոսոմը հետագա 10 միլիոն տարիների ընթացքում կարող է լիովին կորցնել իր գործառույթը <ref>Graves, J.A.M. 2004. The degenerate Y chromosome- can conversion save it? Reproduction Fertility and Development 16:527-534</ref>։ Սակայն համեմատական գենոմային հետազոտությունը ցույց է տալիս, որ մի շարք կաթնասունների հետերոզիգոտ սեռական քրոմոսոմներում տեղի է ունենում նպանատիպ գործառութային կորուստ։ Հավանաբար, հետաճի են ենթարկվում բոլոր ոչ ռեկոմբինանտային սեռական քրոմոսոմները, ինչը պայմանավորված է երեք ընդհանուր էվոլյուցիոն ուժերով՝ [[մուտացիա]]ների առաջացման բարձր արագությամբ, անարդյունավետ ընտրությամբ և գենետիկական դրեյֆով <ref>Graves, J.A.M. 2006. Sex chromosome specialization and degeneration in mammals. Cell 124:901-914</ref>։ Մյուս կողմից, մարդու և շիմպանզեի Y քրոմոսոմների համեմատական հետազոտությունները բացահայտել են, որ մարդու և շիմպանզեի տարանջատման պահից (շուրջ 6-7 միլիոն տարի առաջ) մարդու Y քրոմոսոմը չի կորցրել և ոչ մի գեն <ref>Conservation of Y-linked genes during human evolut… [Nature. 2005] — PubMed result</ref>, իսկ մարդու և մակակա-ռեզուս կապիկի տարանջատումից հետո (շուրջ 25 միլիոն տարի առաջ) կորցրել է ընդամենը մեկ գեն <ref>http://medportal.ru/mednovosti/news/2012/02/24/ychromosome/</ref><ref>http://www.utro.ru/articles/2012/02/23/1030554.shtml</ref>։
 
== Մուտացիաների առաջացման բարձր արագություն ==
Տող 25.
== Մարդու Y քրոմոսոմ ==
 
Մարդու Y քրոմոսոմը կազմված է ավելի քան 59 միլիոն զույգ նուկլեոտիդներից, ինչը կազմում է մարդու կորիզային ԴՆԹ-ի մոտ 2 տոկոսը <ref name="test"/>։ Քրոմոսոմում պարունակվում են 86 գեներ <ref>Ensembl Human MapView release 43 (February 2007)</ref>, որոնք կոդավորում են 23 [[սպիտակուց]]։
 
Մարդու Y քրոմոսոմը X քրոմոսոմի հետ ռեկոմբինացիայի չի ենթարկվում՝ բացառությամբ թելոմերների ոչ մեծ [[պսևդոաուտոսոմային տեղամաս]]երի, որոնք հանդիսանում են X և Y քրոմոսոմների հնագույն հոմոլոգիայի մնացուկային տեղամասեր։ Y քրոմոսոմի հիմնական մասը, որը ռեկոմբինացիայի չի ենթարկվում, կոչվում է NRY (անգլ. non-recombining region of the Y chromosome)։ Y քրոմոսոմի այդ հատվածում եզակի նուկլեոտիդային [[պոլիմորֆիզմ]]ների հետազոտության միջոցով հնարավոր է որոշել հայրագծային ուղղակի նախնիներին։