«The Beautified Project»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 25.
|}
 
'''The Beautified Project''' - անգլալեզու մելանխոլիկ այլընտրանքային (alternative melancholic) ռոք խումբ, որը ստեղծվել է 2005 թվականին Լոնդոնում երգիչ-երգահան [[Անդրե Սիմոնյան]]ի կողմից։ The Beautified Project-ը Հայաստանյան միակ անգլալեզու խումբն է, որն ունի միջազգային ճանաչում<ref>[http://style.news.am/arm/news/7663/the-beautified-project-haytni-roq-khumby-shutov-knerkayacni-ir-nor-united-we-fall-dzaynaskavaraky-foto.html news.am The Beautified Project]</ref>։ Խմբի հիմնական անդամներն են [[Անդրե Սիմոնյան]]ը, [[Արմեն Շավերդյան]]ը, [[Առլեն Շավերդյան]]ը։
 
== Կենսագրություն ==
 
Խումբը հիմնադրել է [[Անդրե Սիմոնյան]]ը 2005 թվականին [[Լոնդոն]]ում։ Առաջին երգը, "All Alone", Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջում։ 2006 թվականին The Beautified Project-ը՝ այդ ժամանակ Անդրե Սիմոնյանի սոլո նախագիծը, Լոնդոնում թողարկում է իր առաջին դեմո ալբոմը՝ '''Serenades for Insanity''' («Սերենադներ խելագարության համար»)<ref>[http://www.bravo.am/celebrities/the-beautified-project//#tabInfo bravo.am: Celebrities]</ref>։
 
2008 թվականին խումբը, որին արդեն միացել էին Արմեն և Առլեն Շավերդյան զույգ-եղբայրները, ձայնագրեց '''Behind the Happy Mask''' («Երջանիկ դիմակի հետևում») առաջին պաշտոնական ալբոմը։ Behind the Happy Mask ալբոմն առաջին անգլալեզու ալբոմն է, որ երբևէ թողարկվել է Հայաստանում<ref>[http://www.amazon.com/Behind-Happy-Mask-Beautified-Project/dp/B006QFWMIG Amazon: Behind the Happy Mask]</ref>։ Ալբոմն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ խումբը այս ալբոմից թողարկեց վեց պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ, որոնցից մեկը՝ Me and My Despair-ը, ցուցադրվեց [[MTV]]-ով և PMC-ով<ref>[https://itunes.apple.com/am/album/behind-the-happy-mask.../id364911682 iTunes: Behind the Happy Mask]</ref>։
 
2010 թվականին խումբը հանդիսատեսի դատին հանձնեց իր 2-րդ ալբոմը '''Beyond the Butterfly''' (‹‹Թիթեռնիկից այն կողմ››)<ref>[http://www.newsarmenia.am/society/20130617/42891959.html newsarmenia.am: The Beautified Project]</ref>: “Butterfly”-ը՝ ալբոմի առաջին սինգլը, դարձավ խմբի ամենամեծ հիթերից, որն ապահովեց նրանց տեղը MTV-ում։ Ալբոմի հաջողությանը հետևեցին մի քանի հաջող համերգներ [[Լոնդոն]]ում, [[Վիեննա]]յում, [[Վրաստան]]ում և [[Հայաստան]]ում։ Խմբի՝ Անգլիական շրջագայության ժամանակ Բի Բի Սի-ի ([[BBC]]) միջազգային մասնաճյուղը վավերագրական ֆիլմ պատրաստեց The Beautified Project-ի մասին։<ref>[http://www.bravo.am/news/%E2%80%9Cthe-beautified-project%E2%80%9D-london bravo.am: The Beautified Project]</ref>
2011 թվականի մայիսին The Beautified Project-ը ձայնագրեց դուետ ''Broken Smile'' (‹‹Կոտրված ժպիտ››) աշխարհահռչակ անգլիական մելանխոլիկ ռոք խմբի՝ Antimatter-ի վոկալիստ Միք Մոսսի հետ։<ref>[http://www.bravo.am/news/%E2%80%9Cthe-beautified-project%E2%80%9D-%E2%80%9Cantimatter%E2%80%9D bravo.am: The Beautified Project and Antimatter]</ref> Սա հայ-բրիտանական խմբերի առաջին համագործակցություններն էր երբևէ, որի արդյուքում եղավ երգի պաշտոնական թողարկում։
2011 թվականին The Beautified Project-ը ձայնագրեց հայտնի հայկական մի երգի՝ Կիլիկիայի քավրը, որը դարձավ այդ երգի ամենաշատ դիտումներ ունեցող տարբերակը youtube-ում։<ref name="nme.com Kilikia">[http://www.nme.com/nme-video/youtube/id/4Bogyx7MWhs nme.com Kilikia]</ref>
2012 թվականին The Beautified Project-ն Ազգային մրցանակի արժանացավ Հայաստանում՝ որպես Լավագույն հայկական ռոք խումբ։
Վաղ 2012 թվականին խումբը իր առաջին քայլերը կատարեց ամերիկյան շուկայում՝ հայտնվելով մի քանի ամերիկյան ռադիոկայաններում։
Տող 44.
Խմբի ալբոմները հասանելի են iTunes-ում, Amazon-ում և մի շարք այլ համաշխարհային ճանաչում ունեցող կայքերում։
 
2016 թվականի հոկտեմբերի 24-ին The Beautified Project-ը թողարկեց չորրորդ ալբոմը՝ '''Pale Nightingale''' (‹‹Գունատ սոխակ››): Ալբոմի շապիկի դիզայնի հեղինակը Արվին Քոչարյանն է: Ալբոմն անվանվել է «Գունատ սոխակ»: Սոխակի երգը համարվում է ամենագեղեցիկ ձայներից բնության մեջ, սակայն ըստ մասնագետների, ժամանակի ընթացքում նվազել է թռչունների երգը: Նույն կերպ նվազել է նաև որակյալ երաժշտությունը աշխարհի տարբեր մշակույթներում՝ իր տեղը զիջելով պարզունակ երաժշտությանը: Ալբոմի շապիկին սոխակն արտահայտված է աղջկա տեսքով, ով շղարշի միջոցով թաքնվում է աշխարհից: Pale Nightingale ալբոմում ներառված է 7 անգլալեզու երգ, որոնցից 1-ը դուետ է Սոնա Ռուբենյանի հետ: Ալբոմում է նաև «Արագիլ» հայերեն երգը, որը կոչ է սփյուռքահայերին վերադառնալ Հայաստան<ref>{{Cite news|url=http://www.bravo.am/news/%C2%ABThe-Beautified-Project%C2%BB-%D5%AB-%D5%A1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4%D5%AB-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%D5%A8-%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5-%D4%BF%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%BF%D6%80%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%AB%D5%A9%D5%A1%D5%BC%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%B6/|title=«The Beautified Project»-ի ալբոմի շնորհանդեսը, Վաչե Կավիճի կոտրած կիթառն ու նվերները հանդիսատեսին|last=Mediamax|newspaper=bravo.am|access-date=2016-10-28}}</ref>:
 
== Խմբի կազմը ==
* [[Անդրե Սիմոնյան]] - վոկալ, ակուստիկ կիթառ,
* [[Արմեն Շավերդյան]] (ծնվել է 1987 թ. մարտի 21-ին, [[Իրան]]ի [[Թեհրան]] քաղաքում, սովորել է Թեհրանի Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ և Քուշեշ Դավթյանի անվան ավագ հայկական դպրոցներում, 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ապա շարունակել է՝ որպես օրթոպեդիկ ատամնաբուժական ամբիոնի կլինօրդիանտոր, 2010 թ-ից աշխատում է որպես ատամնաբույժ, 2006 թ-ից իր երկվորյակ եղբոր՝ [[Առլեն Շավերդյան]]ի հետ միացել է [[Անդրե Սիմոնյան]]ի ստեղծաց «The Beautified Project» խմբին՝ որպես կիթառահար և բեք վոկալիստ) - կիթառ, բեք-վոկալ,
* [[Առլեն Շավերդյան]] (ծնվել է 1987 թ. մարտի 21-ին, Իրանի Թեհրան քաղաքում, սովորել է Թեհրանի Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ և Քուշեշ Դավթյանի անվան ավագ հայկական դպրոցներում, 2004 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ 2011 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը, 2010 թ-ից աշխատում է որպես ճարտարապետ) - ստեղնային, բեք-վոկալ։
 
=== Կենդանի կատարումների համար ===
* Վաչե Ղարիբյան - բաս-կիթառ
* Վլադիմիր Աղաջանյան - հարվածային գործիքներ
Տող 59.
* [[Կորյուն Բոբիկյան]] - հարվածային գործիքներ (լքել է նախագիծը 2010 թ.)
 
== Սկավառակագրություն ==
 
=== Սինգլներ ===
* [[2010]] - '''Stupid Love Song'''
* [[2012]] - '''Broken Smile'''
Տող 68.
* [[2016]] - '''Don't Blame Me'''
 
=== Ալբոմներ ===
* [[2006]] - '''Serenades for Insanity''' (դեմո)
* [[2008]] - '''Behind the Happy Mask'''
Տող 75.
* [[2013|201]]6 - '''Pale Nightingale'''
 
=== Պաշտոնական էջեր ===
* [http://www.thebeautified.com/ Website]
* [https://hy-am.facebook.com/thebeautified Ֆեյսբուք]
Տող 83.
* [http://vk.com/thebeautifiedproject ՎԿ]
 
=== Տեսահոլովակներ ===
* [https://www.youtube.com/watch?v=4Bogyx7MWhs&list=PL3AB879102873DF42&index=4 Kilikia]
* [https://www.youtube.com/watch?v=itZG4M6k9Hk&list=PL3AB879102873DF42&index=1 All Alone]