«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  5 տարի առաջ
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Microsoft Office-ը իրենից ներկայացնում է [[OLE]] օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին։
 
== Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր ==
Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով։ Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝
 
* [[Microsoft Office Word]]-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր։ Հասանելի է [[Microsoft Windows|Windows]] և Apple Mac OS X համակարգերի համար։ Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծված միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն։ Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են [[ZIP]] տեսակի արխիվներ, որոնցում պահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան։ Չնայած դրան՝ Microsoft Word 97 - 2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակների համար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունակում են մնալ ամենատարածվածը։ Word-ը զբաղեցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր։ Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար)։
* [[Microsoft Office Excel]]-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ։ Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ։ Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր։ Հասանելի է [[Microsoft Windows|Windows]] և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար)։
* [[Microsoft Office Outlook]] (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց։ Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք։ Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն։ Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!։ Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution։ Հասանելի է Windows համակարգի համար։ Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար։
* [[Microsoft Office PowerPoint]]-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ [[Microsoft Windows|Windows]] և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote։
* [[Microsoft Office Access]]-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար։
* [[Microsoft Office InfoPath]]-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը։
* [[Microsoft Office Communicator]]-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորդակցում մարդկանց միջև։ Microsoft Office Communicator 2007-ը թույլ է տալիս կազմակերպել հաղորդակցումը ինչպես պարզ արագ հաղորդագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցության միջոցով։ Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրի հետ համատեղ։
* [[Microsoft Office Publisher]]-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս։
* [[Microsoft Office Visio]]-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս։
* [[Microsoft Office Project]]՝ նախագծերի ղեկավարման միջոց։
* [[Microsoft Query]]-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից։
* [[Microsoft Office OneNote]] հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարել դրանք։
* [[Microsoft Office Groove 2007]] հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը։
* [[Microsoft Office SharePoint Designer]] ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար։
* [[Microsoft Office Picture Manager]] ապահովում է պատկերների հետ աշխատանք։
* [[Microsoft Office Document Image Writer]]-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է։
* [[Microsoft Office Diagnostics]]-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները։
 
== Տարբերակները և դրանց սպասարկումը ==
# Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97)։
# Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004։ Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31 2001։