«Կարթագեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
[[Պատկեր:NE 500ad.jpg|մինի|Կարթագենը գտնվում է [[Վանդալներ]]ի թագավորության կենտրոնում]]
 
[[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը [[Սիրակուսե]]ի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ [[Սիցիլիա]]ն՝ բացառությամբ Սիրակուսեի։ Պունիկյան առաջին պատերազմում ([[մ.թ.ա. 264]]—[[Մ.թ.ա. 241|241]]) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր։ Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի և վճարեց զգալի ռազմատուգանք։ Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ։ Կարթագենը մեծ դժվարությամբ [[մ.թ.ա. 238]] թվականին ճնշեց ապստամբությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից)։ [[Մ.թ.ա. 237]]—[[Մ. թ. ա. 219|219]] թվականի ընթացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև [[Էբրո]] գետը)։ Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի ([[մ.թ.ա. 218]]—[[Մ.թ.ա. 201|201]]) առիթ հանդիսացավ։ Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար։ Թափանցելով [[Իտալիա]] և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը [[մ.թ.ա. 216]] թվականին [[Կաննե]]ի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար։ Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին [[Աֆրիկա]]։ [[Մ.թ.ա. 202]] թվականին [[Զամա]]յի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ։ Կարթագենը զրկվեց [[Իսպանիա]]յի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության։ [[Մ.թ.ա. 149]] թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը ([[մ.թ.ա. 149]]—[[Մ.թ.ա. 146|146]]), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց։ Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով։ Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է [[Հին Եգիպտոս]]ի և [[Հին Հունաստան|Հունաստան]]ի ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ։ Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը [[Դուգգա]]յում ([[մ.թ.ա. 200]], ճարտրապետ՝ճարտարապետ՝ Աբարիշ)։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին։
 
== Պունիկյան Պատերազմները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարթագեն» էջից