«Մանկավարժական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
կաղապարներ
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Հոգեբանություն}}
'''Մանկավարժական հոգեբանություն''', հոգեբանության բնագավառ, որ ուսումնասիրում է նպատակամետ մանկավարժական պրոցեսի պայմաններում առաջացած հոգեբանական երևույթները, մշակում ուսուցման ն դաստիարակության հոգեբանական հիմունքները։ Մանկավարժական հոգեբանության ուսումնասիրության համար առավել բնորոշ է «վերափոխող փորձարարության» մեթոդը, այսինքն՝ այն փոփոխությունների ուսումնասիրությունը, որոնք տեղի են ունենում երեխայի հոգեկան կառուցվածքում, փորձնական մանկավարժական պրոցեսի ընթացքում։ Մանկավարժական հոգեբանություն, որպես հոգեբանական գիտության ինքնուրույն բնագավառ, ձևավորվել է [[XIX]]-[[XX]] դարերում, ունի երկու բաժին՝ դաստիարակության հոգեբանություն և ուսուցման հոգեբանություն։ Դաստիարակության հոգեբանության խնդիրներն են. անձի ձևավորման հոգեբանական հիմունքների մշակումը, երեխաների ն երիտասարդների նկատմամբ անհատական մոտեցումը, մանկական և երիտասարդական կոլեկտիվները մանկավարժորեն կազմակերպելու համար անհրաժեշտ հոգեբանական նախադրյալների բացահայտումը։ Ուսուցման հոգեբանությունն ուսումնասիրում է ուսումնական և աշխատանքային գործունեության ընթացքում սովորողների՝ գիտելիքների և հմտությունների յուրացման պրոցեսը, գործնական աշխատանքի դերը՝ որպես գիտելիքների աղբյուր, երեխայի մտածողության զարգացման վրա ուսուցման ներգործությունը նն։ Մանկավարժական հոգեբանություն կարևոր նշանակություն ունի ուսուցման մասնավոր մեթոդիկաների մշակման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի կազմման, ուսումնադաստիարակչական աշխատանքի գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծման, միջոցառումների մանկավարժական ներգործման, հոգեբանության տեսության զարգացման համար։
 
Տող 7 ⟶ 8՝
 
Հետազոտողներին և տեսաբաններին [[Միացյալ Նահանգներ]]ում և [[Կանադա]]յում անվանում են կրթական հոգեբաններ, մինչդեռ պրակտիկ հոգեբաններին անվանում են դպրոցի կամ նմանատիպ կազմակերպության հոգեբան։ Այսպիսի տարբերակումը չի արված [[Անգլիա]]յում, այնտեղ բոլոր մասնագետները հոգեբան մանկավարժներ են։
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հասարակական գիտություններ]]