«Ինքնակարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
ոճական ուղղումներ, տես նաև
Տող 1.
'''Ինքնակարգավորում''' (ֆիզիոլոգիական ֆունկցիաների), [[օրգանիզմ]]ի կենսական կարևոր ֆունկցիաների հարաբերական կայունությունը ավտոմատորեն պահպանելու ունակություն։ Օրգանիզմի հարմարումը արտաքին միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմներով։ Շնորհիվ տարբեր օրգան-համակարգերի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերի, կենսական որևէ ցուցանիշի շեղումը բնականոն վիճակից գործի է դնում մի շարք մեխանիզմներ, որոնք ի վերջո նորմալացնում են տվյալ ցուցանիշը։ Օրինակ՝ օրգանիզմի ներքին միջավայրի [[Օսմոտիկ ճնշում|օսմոտիկական ճնշման]] հաստատունությունը (7,6 մլն) [[բջիջներ]]ի բնականոն գործունեության հիմնական պայմաններից մեկն է։ Եթե որևէ պատճառով այդ ճնշումը բարձրանում է, ապա գրգռվում են գլխուղեղի ենթատեսաթմբի բջիջները, որոնք նյարդային ազդակներ են ուղարկում ջրաաղային փոխանակությանը մասնակցող օրգաններին, ինչպես նաև ներզատիչ որոշ գեղձերին։ Վերջիններիս աշխատանքը փոխվում է այնպես, որ օրգանիզմից ավելի շատ աղեր և քիչ ջուր է հեռանում և կարգավորվում է [[օսմոսային ճնշում|օսմոտիկական ճնշում]]ը։ Նման ձևով շաքարի քանակի ավելացումը արյան մեջ ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի կղզյակների β-Լանգերհանսյան բջիջների կողմից [[ինսուլին]] [[հորմոն]]ի արտադրությունը, որը հանգեցնում է [[շաքար]]ի տոկոսի նորմալացման։ ԻնքնակարգավորումնԻնքնակարգավորման կոնկրետ ապարատը օրգանիզմում, ըստ ակադեմիկոս Պ. Անոխինի, ֆունկցիոնալ համակարգնհամակարգ է, որը անատոմիական տարբեր համակարգերին պատկանող օրգանների և [[հյուսվածք]]ների այնպիսի միասնություն և փոխաջակցություն է, որոնք ապահովում են վերջնական դրական (հարմարողական) արդյունքի ստացումը։ Օրգանիզմում գոյություն ունեն ֆունկցիաների ինքնակարգավորուման բազմաթիվ համակարգեր։ Միևնույն օրգանը կարող է ներգրավվել մի քանի ֆունկցիոնալ համակարգերում։ Ինքնակարգավորման սկզբունքը օրգանիզմի գոյության հիմքն է, որը նկատի ունենալով Ի. Պավլովը օրգանիզմը բնորոշել է որպես խիստ ինքնակարգավորվող, ինքն իրեն պահպանող, վերականգնող, շտկող և նույնիսկ կատարելագործող համակարգ։
 
== Տես նաև ==
[[Հոմեոստազ]]
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=366}}