«Ստեֆանո Ստուրարո»–ի խմբագրումների տարբերություն

իտալացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «Ստեֆանո Ստուրարո (իտալերեն արտասանությունը՝ [ˈsteːfano stuˈraːro]), մարտի 9, 1993), իտալացի պրոֆեսիոնալ...»:
(Տարբերություն չկա)

11:12, 28 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ստեֆանո Ստուրարո (իտալերեն արտասանությունը՝ [ˈsteːfano stuˈraːro]), մարտի 9, 1993), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ստուրարոն իր կարիերան սկսել է տեղական «Սանրեմեզե» ակումբում, 2008 թվականին միացել է «Ջենոա»-ին։ «Ջենոա»-յի երիտասարդական թիմում 4 տարի անցկացնելու հետո 2012 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մոդենա»։ 2013 թվականին Ստուրարոն վերադառնում է «Ջենոա», որտեղ էլ 2013օգոստասի 25-ին իր նորամուտն է նշում Ա Սերիայում։ 2014 թվականի հուլիսին Ստուրարոն տեղափոխվում է «Յուվենտուս», որտեղ անցկացրած առաջին 2 մրցաշրջաններում անընդմեջ հաղթում է Ոսկե դուբլերը։ Միջազգային մակարդակում Ստուրարոն ներկայացրել է Իտալիան Մ18 և Մ19 թիմերում, իսկ ՈՒԵՖԱ-յի 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ներկայացել է Մ21 թիմի կազմում։

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

Ծնված լինելով Սան Ռեմոյում՝ Ստեֆանո Ստուրարոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի թիմ հանդիսացող Սանրեմեզեում, նախքան 2008 թվականին կմիանար Ա Սերիան ներկայացնող Ջենոային։ Լիգուրիայի ակումբին միանալուց հետո ընդգրկվել է Ջենոայի երիտասարդական թիմում։

Ջենոա, Մոդենա

Պրիմավերայի թիմում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Ստուրարոն տեղափոխվում է ակումբի գլխավոր թիմ, ապա, 2012 թվականի հուլիսի 23-ին,[1] վարձակալական հիմունքներով տեղափոխվում է Բ Սերիան ներկայացնող Մոդենա։ Դեկտեմբերի 1-ին նա կատարում է իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ խաղալով հանդիպման վերջին 33 րոպեները Նովարայի դեմ տարած տնային հաղթանակում։ [2] Նա վերադարձավ Ջենոա՝ մրցաշրջանի լիգայի խաղերում անցկացրած լինելով 8 հանդիպում։

2013 թվականի օգոստոսի 25-ին Ստուրարոն իր նորամուտը նշեց Ա Սերիայում՝ փոխարինման դուրս գալով Ինտերի հետ արտագնա 2-0 պարտությամբ ավարտված խաղում։ Ստուրարոն մրցաշրջանը ավարտեց անցկացրած 16 հանդիպումներով, իսկ պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց 2014 թվակնաի մարտի 2-ին՝ Կատանիայի դեմ տարած տնային հաղթանակում։

Յուվենտուս

2014 թվականի հուլիսի 1-ին Ստուրարոն Յուվենտուսի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց  €5.5 միլիոն։[3] Համաձայնագրվում ընդգրկված էր նաև կետ այն մասին, որ 2014-2015 մրցաշրջանը Ստուրարոն պետք է վարձակալական հիմունքներով անցկացնի Ստադիո Լուիջի Ֆերրարիսում։ Նա ետ կանչվեց հաջորդ տարվա փետրվարի 2-ին։ [4][5]

2015 թվականի մայիսի 5-ին Ստուրարոն Ռեալ Մադրիդի դեմ խաղում իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Յուվենտուսի կազմում իր առաջին գոլը Ստուրարոն հեղինակեց 2015 թվականի մայիսի 23-ին՝ Նապոլիի դեմ տնային խաղում, որտեղ թուրինցիները 3-1 հաշվով հաղթանակ են տոնում։

2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Իտալիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած՝ Լացիոյի դեմ հանդիպման ընթացքում, Ստուրարոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 2015-2016 մրցաշրջանի իր առաջին գոլը Ստուրարոն խփեց նոյեմբերի 29-ին՝ այդ խաղում Յուվենտուսի երկրորդ գոլն ուղարկելով Պալերմոյի դարպասը։ Յուվենտուսն այդ արտագնա հանդիպումը ավարտեց խոշոր՝ 3-0 հաշվով տարած հաղթանակով։[6] 2016 թվականի փետրվարի 23-ին առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայում՝ Մյունխենի Բավարիայում դեմ խաղում հաշիվը դարձնելով 2-2։ [7]

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Ստեֆանո Ստուրարոն երկարաձգեց պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2021 թվականը։ [8]

Միջազգային կարիերա

2015 թվականի ՈՒԵՖԱ-յի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ստուրարոն խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի Մ21 թիմի կազմում։ Այդ խաղում Իտալիան պարտվեց Շվեդիային, իսկ Ստուրարոն հեռացվեց խաղադաշտից՝ որակազրկվելով նաև խմբային փուլի մնացած խաղերի համար։ [9]

2016 թվականի մայիսի 31-ին Ստուրարոն ընդգրկվեց Անտոնիո Կոնտեի հայտացուցակում՝ Եվրո 2016-ի համար։ Իր նորամուտը նա նշեց հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Եվրո 2016-ին նախորդող՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում։ Խաղն ավարտվեց Իտալիայի 2-0 հաշվով տարած հաղթանակով։ [10]

Ծանոթագրություններ

  1. Ufficiale: Sturaro e William in prestito al Modena (Official: Sturaro and William on loan to Modena); Libero 24x7, 23 July 2012 Կաղապար:It icon
  2. «Modena 1–0 Novara» (Italian). Yahoo! Eurosport. 1 December 2012. Վերցված է 8 December 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Relazione finanziaria annuale al 30 giugno 2015» (PDF (1.24MB)) (Italian). Juventus F.C. 1 October 2015. Վերցված է 11 October 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «A rundown of the Bianconeri's winter transfer window». Juventus FC. 3 February 2015. Վերցված է 31 May 2015-ին.
  5. «A fresh face in morning training». Juventus FC. 2 February 2015. Վերցված է 31 May 2015-ին.
  6. «Palermo 0 Juventus 3: Four Serie A wins in a row for improving champions». Four Four Two. 29 November 2015. Վերցված է 30 November 2015-ին.
  7. «CL: Juve comeback holds Bayern». Football Italia. 23 February 2016. Վերցված է 23 February 2016-ին.
  8. «Sturaro renews until 2021». Juventus F.C. 15 December 2016. Վերցված է 15 December 2016-ին.
  9. Francesco Oddi (18 June 2015). «Sturaro, che succede? Rosso e k.o., stecca la prova da leader dell'Under 21» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 8 August 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Sturaro joy at Italy debut». Football Italia. 6 June 2016. Վերցված է 6 June 2016-ին.